Դեպի վեր

Գյումրու դրամատիկական թատրոնը՝ ներսից. կյանքեր փրկած շենքը, ինտրիգներից խուսափած թիմը եւ մյուս գաղտնիքները

bravo.am09/28/2022, 10:18

Գյումրու դրամատիկական թատրոնը՝ ներսից. կյանքեր փրկած շենքը, ինտրիգներից խուսափած թիմը եւ մյուս գաղտնիքները

Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչպիսին են ներսից մեզ շատ հայտնի ու յուրահատուկ մշակութային կառույցները: Մեր բացահայտումների շարքը սկսելու ենք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից:BRAVO.am-ը շրջել է թատրոնում ու ծանոթացել բազմաթիվ թաքնված անկյունների եւ ստեղծագործական վայրերի: Դրանում մեզ օգնել է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Աշխատասենյակը

Դժվար է ասել, թե ինչից է սկսվում թատրոնը կամ էլ ինչն է այնտեղ ամենակարեւորը, հանեք ցանկացած պտուտակ, ու այն կդադարի աշխատել: Բայց, ինչպես եւ ամենուր, ամեն ինչի հիմքում մարդիկ են՝ դրամատիկականի մուտքի մոտ միշտ ժպիտով դիմավորող կնոջից մինչեւ նրա հին ու նոր ղեկավարները:

Դրա համար առաջին հերթին սկսենք այն աշխատասենյակից, որտեղ նրանք ստեղծագործել են ու իրենց ձեռագիրը թողել: Հենց դռան մոտ Վարդան Աճեմյանի կիսանդրին է, որը հիշեցնում է թատրոնի հին պատմության ու մեծ գործերի մասին:

46


«Շատ քիչ եմ մտնում այդ աշխատասենյակ, լինելու դեպքում էլ շատ զգոն եմ, քանի որ պարտավորեցնող է շարունակել Վարդան Աճեմյանի, Խորեն Աբրահամյանի, Երվանդ Ղազանչյանի, Ալբերտ Մկրտչյանի, Հակոբ Ղազանչյանի, Նիկոլայ Ծատուրյանի, Գրիգոր Մկրտչյանի պես մեծություն համարվող մարդկանց գործը: Նրանք ավանդույթներ ու արմատեր ունեցող թատրոնի հենասյուներն են եղել: Պիտի հինն արմատախիլ չանել, բայց կարողանալ նորը կառուցել: Ամբողջ թատրոնը վերանորոգել ենք, բայց աշխատասենյակում ամեն ինչ նույնությամբ պահել, այն ինձ համար յուրահատուկ մթնոլորտ ունի. ամեն մեկից մի բան կա մնացած»:

Զարդասենյակներն ու մեխանիզմը

Թատրոնի դեմքն առաջին հերթին դերասաններն են, իսկ նրանք բեմ դուրս գալուց առաջ իրենց դեմքին վերջին հայացք են գցում զարդասենյակների հայելիների մեջ: Առհասարակ թատրոններում հայելիներ շատ կան. այս մասնագիտությունը մարդու էությունը ներսից ու դրսից բացահայտելու մասին է:

46


«Ամենաշատը սիրում եմ զարդասենյակները, որովհետեւ դրանցում թատրոնի ամբողջ խմորումներն ու խոսակցություններն են ծնվում, հետաքրքիր մտքեր առաջանում: Դերասանների փոքրիկ տնակն է, որտեղ քննարկումներ են անում ու որոշում՝ ինչպես խաղալ: Յուրաքանչյուրի համար իր թատրոնը շատ սիրուն է, մեր պատերի մեջ պատմություն ու սեր կա: Ինձ համար առանձնահատուկ է նաեւ թատրոնի տանիքը: Այն շատ գեղեցիկ է, ցանկություն ունենք այնտեղ էլ ներկայացումներ անել: Շատ եմ սիրում բեմահարթակի ամբողջ հատվածը, երբ իջնում եմ եւ ներքեւից նայում, թե այդ ամբողջ մեխանիզմն ինչպես է աշխատում»:

Ամենահներից մեկն է Հայաստանում ու հին տեխնոլոգիաներով է աշխատում. այդ կլոր մեխանիզմի գործելու արդյունքում է, որ բեմը հնարավոր է լինում շարժել: Հատուկ շղթաներն ու օղակը ձեռքի աշխատանքով են միանում:

46


«Հայաստանում միայն մեկ մասնագետ կար, որն ապրում էր Մասիսում: «Մաուգլիի» ժամանակ նրա կարիքն ունեինք ու իմացանք, որ մահացել է: Ինձ զարմացրեց, որ թատրոնի հին աշխատողները հատուկ հետեւել էին նրա աշխատանքին ու սովորել, թե ինչպես է վերանորոգում: Արդյունքում իրենք կարողացան ամեն ինչ աշխատեցնել. խոսքս մեր մեքենավարների մասին է»:

Թատրոնը նաեւ հսկայական արհեստանոց ունի, որտեղ պատրաստվում են դեկորներն ու բեմի համար անհրաժեշտ իրերը:

Մեծ ու փոքր զգեստապահարանները

157 տարվա պատմություն ունեցող դրամատիկականը հագուստների ու դեկորների պակաս չունի: Դրանք պահելու համար 2 առանձին զգեստապահարաններ կան, այն, որ վերեւի հարկում է ու ավելի հարուստ, պարունակում է արխիվային զգեստները, իսկ փոքրում ընթացիկ ներկայացումներինն են:

46


«Չեմ կարող ասել, թե Հայաստանում ամենաճոխ զգեստապահարանը մերն է, բայց մեծ պատմություն ունի: Դժվարությամբ ենք բաժանվում զգեստներից, վերջինը մեծ սիրով Գալյա Նովենցի հոբելյանի առիթով նրա թանգարանին ենք նվիրել: Մարգարիտի զգեստն է, որը կրել է «Պատվի համար» ներկայացման մեջ: Հայաստանում շատ պատմական ֆիլմեր են նկարել ու օգտվել են թատրոնի զգեստներից: Ցավոք սրտի, շատ են արդեն բավական հին ու խունացած հագուստները, որոնք պահպանելը բավական դժվար է: Զգեստների պատասխանատու Լուսինե Խաչատրյանը հասկացավ, որ որոշակի մասը պետք է արխիվացնել: Սրբորեն ենք վերաբերվում զգեստապահարանին, մի անգամ որոշեցինք հաշվել, եւ պարզվեց՝ 8000 կտորից ավելի զգեստ ունենք: 3000-4000-ն արխիվացրել ենք, որովհետեւ պիտանելիությունը կորցրել են»:

46


Թատրոնն ունի կարի արհեստանոց, որտեղ էլ ստանում են անհրաժեշտ զգեստների մեծ մասը: Կան տղամարդու եւ կանանց հագուստների դերձակներ: «Հրաշագործը» ներկայացման զգեստները կարվել են հենց թատրոնում, «Մաուգլիի» 80 դերակատարների հագուստների զգալի մասը եւս ստեղծվել է թատրոնի դերձակների շնորհիվ:

46


Փոքր բեմը

Թատրոնի 150-ամյակի առիթով բացվեց Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմը: Նախկինում այդ տարածքում սովորական սենյակ էր, իսկ 7 տարի անց այն արդեն տարբերվող ու իր յուրահատուկ ներկայացումներով թատրոնի է վերածվել:

«Ամբողջությամբ մեր ուժերով ստեղծեցինք այն ու լրիվ նոր բան ստացանք: Ամեն պիես չէ, որ կարող ես խաղալ մեծ բեմում, բացի այդ էլ երիտասարդներն ունեին նոր խոսքի ու մատուցման կարիք, այդ թատրոնում հիմնականում նրանք են բեմադրություններ անում: Թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը թատրոնի սնուցող երակն է եւ ուսանողների լավագույն դիպլոմային աշխատանքներն են ներկայացվում փոքր բեմում: Դրանք ընդգրկում ենք թատրոնի խաղացանկում, լավագույն երիտասարդ ռեժիսորներին ինքնարտահայտվելու եւ դրսեւորվելու համար բեմահարթակ տրամադրում: Նոր դրամատուրգներ ունեցանք՝ Բաբկեն Զաքարյանը, Մարիա Ակոպովան, որոնց գործերը կարեւոր են թատրոնի համար: Շատ ենք կարեւորում հենց թատրոնի համար գրվող պիեսները, որոնց թիվն արդեն 5-ի է հասել: Թեեւ դասական ստեղծագործություններն էլ միշտ պետք է լինեն, սակայն թատրոնը պետք է կարողանա նաեւ անդրադառնալ ժամանակակից կյանքին ու նրա խնդիրներին, այդպես ծնվեցին «Հարսանիք թիկունքումը», «Քայլերը», «Բոհեմը»:

46


Գյումրիում հանդիսատես կա, որ հատուկ գալիս է միայն «Մհեր Մկրտչյան» փոքր բեմի ներկայացումները նայելու: Այնտեղ խաղացինք «Անասնաֆերման», «Երկնագույն շան աչքերը», «Սիրային խաղերը», «Բարեկամները», «Բոհեմը», կոմերցիոն ներկայացումներ էլ եղել են: Շուտով Արտուշ Միքայելյանը կբեմադրի Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանին» գործը»:

Գրադարանն ու խոհանոցը

Նրանք կողք կողքի են ու գտնվում են տանիքի տակ: Վերանորոգելու ժամանակ որոշեցին այդ երկուսը միավորել, որպեսզի աշխատելուն զուգահեռ դերասանները կարողանան նաեւ սնվել, գիրք կարդալ ու շփվել:

«Մեր փորձերը նկարահանում ենք ու գրադարանում դիտելու հնարավորություն ունենք: Դերասանները քննարկում են իրենց այդ օրվա խաղը, ժամանակակից գրականություն կարդում եւ ընդմիջման ժամանակ սնվում: Փորձել ենք, որքան հնարավոր է, կարեւոր տեղերը համախմբել մեկ վայրում: 8 տարի է, որ վերացրինք բուֆետն ու չենք էլ փոշմանել: Չեմ կարծում, որ թատրոնը ճաշելու կամ խմելու տեղ է, իսկ ջուր հանդիսատեսի համար միշտ կգտնվի: Թատրոնի ստեղծագործական խմբի համար հատուկ սենյակներ ունենք, որտեղ հանգստանում են, փորձեր անում, ճաշում»:

46


Թատրոնը բավական մեծ լուսանկարչական արխիվ ու գրականություն ունի, քանի որ տարածքը վերեւում փոքր է, գրքերի զգալի մասը պահվում է առանձին սենյակում: Այնտեղ են հին գրականությունն ու պիեսները, թատրոնի պատմությանը վերաբերվող աշխատանքներն ու լուսանկարները:

Թատրոնի շենքը

Թատրոնի շենքը Գյումրու տարբերվող ու գեղեցիկ կառույցներից է: Այն 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո էլ անվնաս ու կանգուն է մնացել եւ փրկել շենքում գտնվողների կյանքը: Հիմա այն վթարային վիճակում է, ունի պատուհանների եւ տանիքի վերանորոգման խնդիր:

«Միշտ ասում ենք, որ թատրոնի արմատները շատ խորն են: Պատուհանները փոխելու նախագիծն արդեն կա, շենքի ամբողջ ճարտարապետությունն ու պատկերը պահելու ենք, որովհետեւ ազգային արժեք է եւ քաղաքի դիմագիծը: Թեեւ Գյումրին ամեն ինչով հարուստ է, բայց ոչ՝ լուսավորությամբ, իսկ թատերական հրապարակը պետք է ավելի լուսավոր լինի: Դրա մասին էլ ենք մտածում եւ առաջիկայում կզբաղվենք այդ հարցով: Մեր ճեմասրահում քայլելիս մի կարեւոր բան եմ հասկանում, որ սա պատմություն ունեցող ամուր թատրոն է»:

46


Թատրոնի իրական չափերն ու խորությունը դրսից այնքան էլ լավ չեն երեւում, ներսում ես հասկանում, թե այն որքան ահռելի է ու նման լաբիրինթոսի. բազմատեսակ միջանցքներին ու սենյակներին միանգամից սովորել հնարավոր չէ: Ես անգամ մի քանի այցելություններից հետո համարյա երբեք միայնակ շենքում գլուխ հանել չեմ կարողացել:

«Շատ երկար տարիներ պիտի աշխատես ու հասկանաս, որ էլի կան անկյուններ, ուր դեռ չես հասցրել լինել: Թվում է՝ ընդամենը երեք հարկ է, բայց ներսից եւս 8 հարկ էլ ես բարձրանում: Ամբողջ թատրոնը 1 օրում շրջել հնարավոր չէ: Բազմաթիվ սենյակներ կան, որ չենք էլ օգտագործում: Տանիքի տակ պահեստ ունենք, որտեղ հին դեկորներն ենք պահում, դեն նետել չենք կարող, որովհետեւ մեծ պատմություն ունեն»:

Տարբերվող հաստիքները

Դրամատիկականը չի հրաժարվել հուշարարի աշխատանքից եւ կարծում է, որ նման մարդկանց կարիքը թատրոնում միշտ լինելու է: Վստահ են, որ այդ հաստիքը չպետք է անհետանա, որովհետեւ անմիջականորեն թատրոնից է ծնվել:

«Բուժքույր էլ ունենք, այդ մասնագետները հատուկ են մեզ համար, ինչպես գրիմյորը: Հիմա ժամանակակից դիմահարդարում կա, բայց թատերականն այլ է: Մեր տիկին Լիլին, ով իսկական մեծություն էր եւ կյանքի մեծ մասն անցկացրել էր թատրոնում, ցավոք սրտի, մահացավ: Նա երիտասարդներին սովորեցրել է մորուք եւ մազ գործել: Ժամանակի ընթացքում, ճիշտ է, պահանջները փոխվում են, այլ մեթոդներ ի հայտ գալիս, բայց հինն էլ կարեւոր է»:

Թատրոնն էլի աշխատողներ ունի, որոնց գործունեությունը թատրոնում արդեն անցել է կես դարի սահմանը: Այդ նվիրյալները դերձակ Ռուդիկ Ոսկանյանը եւ ժողովրդական արտիստ Ռազմիկ Բադալյանն են:

46


Աշխատավարձերը

Վերջին տարիներին փորձել են հատկապես լավ պայմաններ ստեղծել դերասանների համար, որպեսզի նրանք իրենց հարմարավետ զգան թատրոնում եւ կարողանան նաեւ գումար վաստակել:

«Դերասանը ֆինանսապես իրեն պետք է լավ զգա: Ես չէ, որ պետք է ասեմ, թե բավականաչա՞փ են վաստակում: Մայրաքաղաքի դերասանները տարբեր սերիալներում են նկարվում, չնայած՝ ես էլ թույլ եմ տալիս ու ոգեւորում մերոնց: Այդ հանգամանքին լավ եմ վերաբերվում, որովհետեւ դերասանը միշտ պիտի լավ ապրի ու այնպես վճարվի, որ ուրիշ բանի կարիք չունենա: Իմ խմբի դերասանների համար, որոնք նկարվում են, թատրոնն առաջնային ու հիմնական աշխատանքն է: Ինչքան էլ սերիալները քննադատենք, բայց շատ թատերական դերասաններ դրանցում նկարվելով, նոր հանդիսատես են բերում»:

Գյումրու դրամատիկականն առաջիններից է, որ թատրոնից վերացրել է դերասանների կարգերը՝ 1-ին, 2-րդ, 3-րդ: Ամեն ինչ որոշվում է խաղացանկով ու դերասանների ունեցած դերերով: Նրանք 3-րդ ներկայացումից հետո աշխատավարձից բացի, նաեւ ելույթավճար են ստանում:

46


«Ամիս ունենք, որ խաղացանկում 18-ից ավելի ներկայացում կա, եւ 4-րդից հետո դերասանը հավելավճար է ստանում, չեմ կարող ասել, թե խոսքը հսկայական գումարների մասին է, բայց ամեն ամիս աշխատավարձը փոքր-ինչ ավելանում է: Դերասանի աշխատանքն անգնահատելի է, ինչքան էլ անես, քիչ է, թատրոնի հիմքն իրենցով է պայմանավորված»:

Թատրոնն ունի աջակցման հիմնադրամ, որի շնորհիվ տուն է նվիրել դերասաններից մեկին: Նաեւ այդ միջոցներով կարողանում են արտերկրում դասընթացների մասնակցել, վերջին նման ուղեւորությունը եղել է այս սեպտեմբերին:

«Փորձում ենք շատ հազվագյուտ դեպքերում օգնություն խնդրել պետությունից: Ինքներս ենք լուծում առաջացած դժվարությունները, ուզում ենք լավ ու ճիշտ աշխատել»:

Ներքին մթնոլորտը

Երբ խոսքը վերաբերում է թատրոնի միջավայրին ու ստեղծագործական մթնոլորտին, դժվար է որեւէ բան ասել, եթե այդ ամենի մի մասը չես կազմում: Սակայն կողքից էլ երեւում է, որ Գյումրու թատրոնում կարողանում են ուրախանալ միմյանց հաջողություններով ու անհրաժեշտ պահի օգնել իրար:

«Այս թատրոնը մի շատ կարեւոր հատկություն ունի, պիտի իրեն անմնացորդ սիրես ու նա էլ քեզ սիրի: Հաճախ ասում են՝ թատրոնն իմ տունն է, այդպես չէ, բայց այստեղ շատ ժամանակ եմ անցկացնում եւ պատասխանատու եմ ողջ գեղագիտության ու բոլոր աշխատանքների համար: Ղեկավ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր