Անչափ կանխատեսելի տրամաբանությամբ բոլոր այն ուժերը, որոնք չեն մասնակցում ընտրություններին, ծաղրում են դրանք, համարում թատրոն, կանխորոշված ելքով շոու։ Նրանք, ովքեր մասնակցում են, հակառակը՝ հորդորում են մարդկանց գնալ ընտրության եւ բոյկոտի, հիասթափության կոչեր հնչեցնողներին համարում ՀՀԿ-ի «վստահորդներ»։ Գրեթե մինչեւ վերջին պահը ընտրություններին մասնակցել պատրաստվող Պարույր Հայրիկյանը, օրինակ, երեկ առաջարկել է մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին, բայց անվավեր դարձնել արդյունքները եւ պահանջել նոր ընտրություններ։ Բայց այս առաջարկը գործի կդրվի այն դեպքում, եթե եւս 2 ուժ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու Միավորված կոմունիստական կուսակցությունը, համաձայնություն տան այս ռազմավարությանը։ Եվ մարդկանց տրամադրությունները շոշափելու համար նախատեսում են ընտրություններից 2 օր առաջ «մեծ հանրահավաք» անել, որ տեսնեն՝ իրենց ասածը «տեղ հասե՞լ է»։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ ասում է՝ այս Ազգային...
Կարդալ ամբողջովին