Դեպի վեր

Գործազուրկ ծնողները բողոքում են, որ պարտեզները փակվում են նորոգման համար, քաղաքապետարանից հակադարձում են` վտանգավոր էին

armtimes.com09/16/2020, 5:24
  • Email
  • Facebook
  • Twitter

Գործազուրկ ծնողները բողոքում են, որ պարտեզները փակվում են նորոգման համար, քաղաքապետարանից հակադարձում են` վտանգավոր էին

Երեւանի մանկապարտեզներն այսօր աշխատում են շուրջ երեք անգամ ավելի փոքր խմբերով, նախակրթություն ստանալու հնարավորությունից զրկվել են չաշխատող ծնողների երեխաները: Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը առավել կրճատվել է մի քանի նախակրթարանի՝ նորոգման նպատակով փակելու պատճառով: Որոշ դեպքերում դա ծնողների համար ստեղծել է փակուղային վիճակ, քանի որ աշխատանքը կորցրած ծնողները չեն կարողանում երեխայի խնամքի հետ մեկտեղ նոր աշխատատեղ գտնել, փորձաշրջան անցնել, իսկ նորածնի խնամքի արձակուրդում գտնվող ծնողները չեն կարողանում վերադառնալ աշխատանքի, քանի որ մանկապարտեզներն ընդունելություն չունեն:

Այս խնդիրների մասին այսօր «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել են Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն ու ավագանու անդամ, «Մանկապարտեզը եւ երեխաները» ֆեյսբուքյան հարթակի համակարգող Աննա Ջավախյանը։

Հակոբ Կարապետյանը հաղորդեց, որ Երեւան քաղաքում այս պահին 11 մանկապարտեզ հիմնանորոգվում է համայնքի միջոցներով, եւս 12-ը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ: 2019-2020 թվականի ընթացքում մանկապարտեզներին են վերադարձվել իրենց այն տարածքները, որոնք վարձակալության էին տրվել տարբեր կազմակերպությունների, ընդհանուր առմամբ՝ շուրջ 6 հազար ք/մ տարածք, ինչի շնորհիվ ավելի քան 1000 երեխայի եւս հնարավորություն է տրվել հաճախել մանկապարտեզ: Եվս երկու-երեք մանկապարտեզ տարբեր համայնքներում ամբողջությամբ են վերադարձվել:

«Այս պահին գործող մանկապարտեզները նորոգելու-հիմնանորոգելու խնդիր կա, պետք է դրանք բերվեն այն վիճակին, որ եւ՛ անվտանգ, եւ՛ հարմարավետ նախակրթություն կարողանան ապահովել։ Զուգահեռ նաեւ նոր մանկապարտեզների կառուցման կամ ժամանակին մանկապարտեզ եղած տարածքները իրենց նախնական նշանակությամբ օգտագործելու խնդիրներն են դիտարկվում։ Բայց կան շատ մանկապարտեզներ էլ, որ ժամանակին օտարվել են այս կամ այն կերպ, որոշները մենք չենք էլ իմանա՝ ինչ կերպ, որոշները՝ գիտենք արդեն ինչ կերպ․․․ եւ դրանք արդեն անդառնալիորեն կորած են՝ որպես մանկապարտեզներ: Օրինակ՝ «Ժամացույցի» գործարանի սեփականությունը եղած մանկապարտեզը, որ տարիներ առաջ դադարել է մանկապարտեզ լինել, իսկ վերջերս էլ նոր սեփականատերը այդ տարածքում բնակելի շենք է կառուցում: Կան նաեւ այդպիսի դեպքեր, եւ դրանք քիչ չեն»,- ասաց Կարապետյանը:

Երբ նշում եք՝ «անդառնալիորեն», նշանակում է՝ քաղաքապետարանի իրավաբաննե՞րն են ասել, որ այդ տարածքները վերադարձնել հնարավոր չէ. հարցին ի պատասխան Կարապետյանն ասաց․ «Չէ, կոնկրետ այս դեպքում անդառնալի է, քանի որ նախկին մանկապարտեզի շենքը քանդված է, եւ տեղում նոր շենքի հիմք է փորվում: Եվ տարածքի հետ կապված ամրագրված է սեփականության իրավունք»։

Մինչ մանկապարտեզների նորոգումն ավարտվի, շատ երեխաներ արդեն դպրոց կգնան, պարոն Կարապետյան, չե՞ք կարծում, որ նորոգումն այսպես կազմակերպելու արդյունքում երեխաները կորցնում են նախակրթարան հաճախելու իրավունքը։ «Նախակրթարան գնալու իրավունքը գոյության իրավունք ունի, բայց Հայաստանի Հանրապետությունում նախակրթությունը պարտադիր չէ այնպես, ինչպես հանրակրթությունը: Եվ այստեղ պետք չէ մոռանալ, որ Երեւան համայնքը Հայաստանի քիչ համայնքներից մեկն է, եթե ոչ՝ միակը, որ անվճար նախակրթություն է ապահովում բնակիչների համար: Այլ հարց է, թե ժամանակին այս կայացված որոշումը որքանով էր լավ հաշվարկված հենց նույն նախակրթության որակի եւ երեխաների լավագույն շահի տեսանկյունից, համենայն դեպս, փաստն այն է, որ Երեւան համայնքը անվճար նախակրթություն է ապահովում: Դրանից բացի, Երեւան համայնքն այն քիչ համայնքներից մեկն է, որ կարողանում է պարբերաբար իր սեփական միջոցներով վերանորոգել մանկապարտեզները… Եթե այսօր հնչում են քննադատություններ, ինչպես Դուք եք ձեւակերպում, ես կասեի՝ դժգոհություններ, որ մանկապարտեզները վերանորոգման պատճառով փակվում են, եւ երեխաները զրկվում են նախակրթարան հաճախելու իրավունքից, երկու-երեք տարի հետո էլ դժգհություն կլիներ, որ երեխաները հաճախում են հին սանհանգույցներով կամ հին վերանորոգմամբ մանկապարտեզներ՝ անհարմար եւ ոչ անվտանգ պայմաններում: Այնպես որ, ես կարող եմ հայցել համայնքի ծնողների ներողամտությունը, բայց պետք է նաեւ հասկանալ, թե հանուն ինչի է դա արվում»։

-Տիկին Ջավախյան, որպես «Մանկապարտեզը եւ երեխաները» հարթակի համակարգող՝ Դուք էլ տեսնում եք որքան բողոքներ կան առ այն, որ նորոգման պատճառով առավել կրճատվել են մանկապարտեզներում տեղերը եւ ծնողները կանգնել են լուրջ ֆինանսական խնդիրների առաջ․ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր պետք հենց հիմա կազմակերպել այդ նորոգումները։ «Այն մանկապարտեզները, որոնց վերանորոգումն սկսվել է այս տարի, պիտի վերանորոգվեին անցյալ տարի, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիրներ եղան, ու այդ մանկապարտեզների նորոգումը հետաձգվեց-մնաց այս տարվան: Դրանք այն մանկապարտեզներն են, որ պիտի նորոգված-պատրաստ լինեին: Հիմա, երբ ողջ փաստաթղթերի հետ կապված խնդիրները հարթվել էին, տենդերները դրվել էին, նախահաշվարկները կատարվել էին, շահող կազմակերպությունները կային, մենք ուղղակի իրավունք չունեինք ոչինչ չանել։ Պայմանագրերում նշվում են որոշակի ժամկետներ․ ընկերություններն այդ աշխատանքները պիտի կատարեն-ավարտեն այդ ժամկետներում, մենք իրավունք չունեինք իրենց թույլ չտա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 490
EUR 564.5 574.5
RUR 6.13 6.29
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր