Դեպի վեր

Starthub-ն աջակցում է Գյուլբուդաղյանի հետ հանդիպմանը՝ նվիրված Berkeley SkyDeck-ի աշնանային ընտրափուլին

panarmenian.net07/31/2020, 12:00

Starthub-ն աջակցում է Գյուլբուդաղյանի հետ հանդիպմանը՝ նվիրված Berkeley SkyDeck-ի աշնանային ընտրափուլին

31 հուլիսի 2020 - 15:56 AMT

PanARMENIAN.Net - Berkeley SkyDeck աքսելերատորը մեկնարկում է 2020թ. Աշնանային շրջանի ընդունելությունը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 8-ը։

Վերջին տարիներին Berkeley SkyDeck-ը հայկական ստարտափների համաշխարհային առաջխաղացման հիմնական հարթակն է։ Այս առումով դժվարին է գերագնահատել Կարեն Գյուլբուդաղյանի դերը, ում տարիների ընթացքում ներդրված ջանքերի և ակտիվ աշխատանքի շնորհիվ Հայաստանն առաջատար է դարձել SkyDeck-ում ներկայացված 30-ից ավելի երկրի շարքում։ SkyDeck մուտք են գործել Krisp, SuperAnnotate, Grovf, AppearMe, Netris և AimHub հայկական ստարտափերը։

ՀՀ-ում Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Armenia տեղեկատվական հարթակը, Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մի շարք գործընկերների հետ միասին, օգոստոսի 3-ին՝ ժամը 20։00-ին կազմակերպում է առցանց աշխատանքային հանդիպում Գյուլբուդաղյանի հետ։ Դրա նպատակն է օգնել ստարտափերին առավել արդյունավետ մասնակցել ընտրական փուլին։

Հայ ստարտափերները հնարավորություն կունենան հարցեր ուղղել և լսել Գյուլբուդաղյանի խորհուրդները Berkeley SkyDeck-ի հերթական շրջափուլի ընդունելության գործընթացի մասին։ Հարցերը կարելի է տալ նաև մինչ առցանց հանդիպման մեկնարկը հետևյալ հղմամբ:

Հանդիպումը մասնավորապես կընթանա հետևյալ թեմաների շուրջ.

• Ինչպե՞ս պատրաստել Berkeley SkyDeck-ի դիմումը և ներկայացնել նախագիծը (pitch deck):

• Ի՞նչն է օգնում և խանգարում ստարտափներին ընտրական հարցազրույցների ընթացքում։

• Տեղեկատվություն՝ Berkeley SkyDeck-ի ընդունելության ներքին գործընթացների մասին:

• Ի՞նչ այլ ձևեր կան մասնակցելու Berkeley SkyDeck-ին:

Կարեն Գյուլբուդաղյանը Strategic Value Ventures ընկերության (SVV) հիմնադիրն է, UC Berkeley SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանը, հիմնական խորհրդականը և ընտրող հանձնաժողովի անդամը: Կարենը ունի 25 և ավել տարվա հազվագյուտ փորձ՝ ներառյալ Tesla-ի IPO-ն, Yahoo-ի հետ ռազմավարական գործընկերությունը, հարկային քաղաքականության մշակումը, էկոհամակարգերի և տնտեսական զարգացումը Միացյալ Նահանգներում և այլն: Որպես մենթոր նա օգնել է աշխարհի տարբեր երկրների ստարտափների: Նա UC Berkeley SkyDeck-ի էկոհամակարգը բացեց հայկական և ռուսական ստարտափերի համար:

SkyDeck աքսելերատորը UC Berkeley-ի և առհասարակ UC համակարգի ամենամեծ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր