Դեպի վեր

«Տետ ա տետ»․ համերգի ժամանակ հանդիսատեսը երաժիշտների հետ կլինի բեմում, այնտեղ կուղեկցվի հատուկ ստեղծված հարթակով

armtimes.com02/22/2021, 5:36

«Տետ ա տետ»․ համերգի ժամանակ հանդիսատեսը երաժիշտների հետ կլինի բեմում, այնտեղ կուղեկցվի հատուկ ստեղծված հարթակով

Մարտի 2-ին Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում իր տեսակի մեջ բացառիկ համերգային երեկո է սպասվում․ երաժիշտները բեմահարթակը կիսելու են հանդիսատեսի հետ:

Ֆիլհարմոնիկ դահլիճում սպասվող կամերային երաժշտության համերգաշարը կոչվում է «Տետ ա տետ» (դեմ առ դեմ), այն հենց այդ ֆորմատով էլ անցկացվելու է՝ հանդիսատեսները նստելու են բեմահարթակում, երաժիշտներն էլ՝ անմիջապես նրանց դիմաց։

Երաժիշտ Շմավոն Գրիգորյանը, որը գաղափարի հեղինակներից է ու ընդգրկված է նախագծում (հանդես է գալիս որպես ֆագոտահար), «Հայկական ժամանակի» հետ զրույցում վստահեցրեց՝ այս ֆորմատը հանդիսատեսին հաստատ դուր կգա։

Մոտ 150-հանդիսատես է նախատեսվում։ Նրանց համար Խաչատրյան համերգասրահի հենց գլխավոր մուտքից հարթակ են ստեղծելու ուղիղ դեպի բեմ։ «Կամերային երաժշտությունը է՛լ ավելի հաճելի է ըմբոշխնել հենց կամերային մթնոլորտում։ Եվ հետո այսպիսի համերգներն ընդունված են Եվրոպայի առաջադեմ համերգասրահներում։ Կամերային երաժշտություն կատարելն իր տեսակի մեջ յուրահատուկ մերձեցնող միջավայր է: Չէ՞ որ այն կատարում են սակավաթիվ երաժիշտներ: Եվ շատ կարեւոր է փոխադարձ ներքին կապն ու սերը կատարվող ստեղծագործության նկատմամբ, ինչը է՛լ ավելի ազդեցիկ եւ հաճելի է դարձնում կատարումը»,- ասաց երաժիշտը։

Շմավոն Գրիգորյանի խոսքով՝ ցանկանում են մտերմիկ եւ ջերմ միջավայրում հյուրընկալել հանդիսատեսին, որպեսզի նրանք եւս այդ ամենի մասնակիցը լինեն՝ համերգը ունկնդրելով հենց բեմահարթակից։ Ինչ վերաբերվում է համավարակին եւ դրանով պայմանավորված սահմանափակումներին, ապա երաժիշտն ընդգծեց՝ կամերային մթնոլորտում եւս խստապահանջ են այդ հարցում, հետեւելու են բոլոր կանոնները՝ ախտահանում, հանդիսատեսի պարտադիր դիմակների կրում ու 1,5 մետր հեռավորության պահպանում։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոսելով «Տետ ա տետ» նախագծի նկատմամբ իր մոտեցման մասին, ասաց․ «Ինձ համար միշտ ողջունելի է եղել նվագախմբի երաժիշտների՝ կամերային երաժշտությամբ հնարավորինս շատ զբաղվելը: Աշխարհի լավագույն նվագախմբերի երաժիշտների լավագույն նվագը թրծվում է նաեւ դրա արդյունքում, երբ բոլոր երաժիշտները սկսում են նվագել միասին։ Գալիք՝ Վիվալդիի համերգի այս ձեւաչափը, որը մտածել են մեր երաժիշտները՝ նվագախմբի երաժիշտ Շմավոն Գրիգորյանի հետ միասին, անչափ գեղեցիկ է»:

Մաեստրո Թոփչյանի համոզմամբ՝ կամերային երաժշ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր