Հավանաբար, հիշում եք նախկին եւ ներկա վարչապետերի անգիր արած հայտնի արտահայտությունները գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու մասին: Համակարծիք կլինեք, կարծում եմ, որ թեզի՝ մինչ այժմ չիրականացման գլխավոր պատճառն այն է, որ այն ստեղծելու համար պատասխանատուները միայն սեփական, նեղ անձնական եւ կուսակցական շահին էին գերի: Եվ ի՞նչ ունենք արդյունքում.
Հայաստանից շարունակում է ուղեղների արտահոսքը լայն թափով:
Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանից կարճաժամկետ՝ մինչեւ մեկ տարով գնացողների 96 տոկոսը մեկնում է ՌԴ, երկարաժամկետ միգրանտների՝ 70 տոկոսը: Այդ 30 տոկոսը, որ չի գնում ՌԴ, հիմնականում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ունեցողներն են, բարձր որակավորմամբ մասնագետները: Քանի որ ՌԴ-ում մեր հայրենակիցներից պահանջվում է շինարարական աշխատանքի կատարում, հետեւաբար, հիմնականում միջնակարգ կրթություն ունեցողներն են գնում այնտեղ, նշած երկրորդ խումբը գնում է Եվրոպա եւ այլ երկրներ:
Նրանց երկրից ճանապարհ դնելով՝ կառավարությունն այլեւս կապ չի հաստատում՝ ինչ արեց, ուր մնաց, ոնց դասավորեց կյանքը, ունեցած գիտելիքներն ինչի վրա գործադրեց:
2013թ. ՄԱԿ-ը մի զեկույց հրապարակեց, որում նշում է. «Հայաստանից արտագաղթն ահռելի չափերի է հասել, ուղեղների արտահոսքը զրկում է երկիրն այն մտավոր կարողությունից, որը կարելի էր օգտագործել երկրի տնտեսական աճի խթանման համար»:
Մարդու ազատ տեղաշարժին չի կարող կառավարությունը խոչընդոտել, չի կարող ճանապարհները փակել, մարդն ազատ է գնալու որտեղ ուզում է, գիտնականը՝ առավել եւս. գիտությունը սահմաններ չի ճանաչում: Բայց ո՞րն է պատճառը, որ նրանք ցանկանում են գնալ, ստացած ահռելի գիտելիքները չեն փորձում ծառայեցնել մեր երկրին:
Ուղեղների արտահոսքը տեղի է ունենում մի քանի փուլով, ամենատարածվածը երկուսն են՝ արտահոսք երկրից եւ ոլորտից:
Մասնագետները ոլորտը փոխում են հիմնականում սոցիալական խնդիրների, հեռանկարի բացակայության, գնահատանքի պակասի, գիտելիքը փողի վերածելու հարցում դժվարությունների եւ այլ պատճառներով: Հայաստանն այն երկիրն է, որտեղ գիտությամբ գումար վաստակելը դժվար է:
Անցել են ժամանակները, երբ գիտնականին անհրաժեշտ էին սեղան, լուսամփոփ, թուղթ ու գրիչ եւ մի կտոր չոր հաց: Այսօր նա պետք է ապահովված լինի, որովհետեւ, երբ երկրում դա չտեսավ, ապրելու համար կփոխի մասնագիտությունը կամ հաջորդ տարբերակից կօգտվի՝ կգնա այնպիսի երկիր, որտեղ հարգի է գիտնական լինելը, նրան համարում են պետության շարժիչ ուժը եւ դրսից էլ հրավիրում են նման մասնագետների՝ երկիրն էլ ավելի զարգացնելու համար:
Հայաստանում գիտնականը շարունակում է հույսը դնել դրամաշնորհի վրա:
Գիտնականների այն մասը, որը փնտրել-գտնելու, զարգանալու եւ զարգացնելու կամք ունի, սոցիալական խնդիրները լուծելու համար չի փոխում ոլորտը, այլ ուզում է իր ոլորտում փոփոխություններ անել: Այս ամենի համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր: Դա գիտության վրա դրված գումարն է, սարքավորումները: Առաջինի մասով պետությունը հատկացնում է ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, որը տարածաշրջանում եւ ԱՊՀ-ում ամենաքիչն է: Սարքավորումների առումով էլ ունենք ծանր վիճակ. դրանք հին են եւ հաճախ՝ անպիտան: Միջավայրը եւս չկա: Միակ մխիթարությունն այն է, որ գիտական հոդվածների մասով լավ վիճակում ենք:
Երբ պատրաստել ես քիմիական արդյունաբերության մասնագետ, բայց արդյունաբերությունդ մեռնում է, մասնագետը, եթե չի ցանկանում բետոն թափելու մեջ հմտանալ, ուրեմն պետք է Կանադա գնալու ուղիներ մտածի, որտեղ նշածս արդյունաբերությունը զարգացած է: Եվ այսպես՝ մի շարք մասնագիտությունների գծով:
Շարժիչ ուժ համարվող միջին սերունդը գնում է: Ունենք 40-55 տարեկան սերնդի խիստ կարիք: Ոլորտում հիմնականում մնացել է մեծ սերունդը, որն արդեն հարմարվել է իրավիճակին, իսկ երիտասարդները շատ ավելի արագ տեմպերով են լքում երկիրը, քան միջին սերունդը:
Եթե 1990-ականների սկզ...
Կարդալ ամբողջովին