Մեկ ամիս առաջ տեղի ունեցավ այն, ինչ Բենիֆերի երկրպագուները սպասում էին քսան տարի՝ սիրելի զույգը համեստորեն ամուսնացավ Լաս Վեգասում՝ երջանիկ վերամիավորումից հետո։ Սակայն կասկած չկար, որ այս ամենը չի սահմանափակվելու միայն կամերային միջոցառմամբ։ Իսկ Ջեյ Լոն իրեն չի զրկի իր երազանքների հարսանիքին միանգամից մի քանի դիզայներական հարսանյաց զգեստներ հագնելու հաճույքից։ Արդեն այս շաբաթավերջին Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը կնշեն իրենց սիրո միությունն ընկերների եւ ընտանիքի հետ:Առաջին մանրամասները հայտնել են New York Post-ի ինսայդերները: Այսպիսով, հայտնի է դարձել, որ աստղային ամուսինների տոնակատարության վայրը լինելու է օսկարակիր կինոօպերատոր եւ վերջին օրերի հոբելյար Աֆլեքի ռանչոն Ջորջիայում։ Սկիզբը լինելու է ուրբաթ օրը․ հյուրերի համար նախատեսված է ողջույնի փորձնական ընթրիք։ Գլխավոր օրը շաբաթն է, երբ զույգը կփոխանակի հավատարմության երդումներ, ինչից հետո պարելու է մինչեւ առավոտ։ Եվ, վերջապես, կիրակնօրյա բարբեքյուն ու պիկնիկը։
Ակնկալվում է, որ 53-ամյա հարսնացուն կփոխի մի քանի զգեստ (նույնիսկ Լաս Վեգասու...
Կարդալ ամբողջովին