Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն հավասար մրցակցային պայմանների խախտումներ է բացահայտել Երևանի մանրածախ առևտրի ոլորտում։
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի փոխանցմամբ՝ այս ոլորտում առաջին անգամ է նման ուսումնասիրություն արվում, այդ պատճառով բավարարվել են տնտեսվարողներին զգուշացում տալով. - «Մասնավորապես, շուրջ 150 տնտեսվարողների զգուշացում է տրվել, որոնցից 7-ը խոշոր առևտրային ցանցեր են, մնացածը՝ տարբեր ոլորտներում գործող խոշոր մատակարար ընկերություններ են հանդիսանում: Հանձնաժողովի այս որոշումը կանխարգելիչ բնույթ է կրում»:
Զգուշացում են ստացել խոշոր «Երևան Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա», «ՍԱՍ», «Կրպակ», «Պարմա», «էՄ ՋԻ» սուպերմարկետները: Դրանք, ըստ ՏՄՊՊՀ-ի, իրենց գործողություններով կարող են սահմանափակել մրցակցությունը։
Լուրջ խնդիրներից Արտակ Շաբոյանն առանձնացրեց երեքը: Առաջինը՝ որոշ սուպերմարկետներ մատակարարների միջոցով պայմաններ են թելադրում իրենց մրցակիցներին: - «Այսինքն՝ տեսնում են, որ այլ սուպերմարկետներում տվյալ ապրանքը ավլեի էժան է վաճառվում, պարտադրում են իրենց մատակարարներին, որպեսզի վերջիններս պահանջեն մրցակից սուպերմարկետներին բարձրացնել այդ ապրանքների գները: Եվ եթե մատակարարը չի համաձայնում, այս դեպքում խոշոր առևտրային ցանցերը հրաժարվում են նրանց հետո աշխատելուց»:
Հաջորդը խնդիրը, ըստ հանձնաժողովի նախագահի, խոշոր առևտրային ցանցերի կողմից խտրական և տարբերակված մոտեցումն է իրենց մատակարարների նկատմամբ․ - «Այսինքն՝ որոշ մատակարարների ապրանքները ավելի լավ են ցուցադրում, մյուսներին ավելի վատ: Որոշ մատակարարներին ավելի շուտ են վճարում, մյուսներին ավելի ուշ և այդպես շարունակ»:
Հանձնաժողովը պահանջել է ապահովել արդար մրցակցային պայմաններ՝ նույն հնարավորությունները տալով նմանատիպ մատակարարներին։ - «Պետք է մատակարարման հստակ չափանիշներ, պահանջներ սահմանեն, դրանք լինեն թափանցիկ և հրապարակային, և այն մատակարարը, որը կբավարարի այդ պայմաններին կամ ավելի լավ պայման կառաջարկի, նրան...
Կարդալ ամբողջովին