Ստեփան Մարգարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Երկրում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտը վերջին երկու օրերում տրամաբանական շարունակություն ունեցավ: Այն մեկ քայլով ևս խորացավ: Արդեն նույն տարածքում տեղի են ունենում հակադիր բողոքի ակցիաներ,մթնոլորտում վտանգավոր ագրեսիվություն է աճում, ուրեմն այն կունենա շարունակություն: Այդպիսին են ատելության քարոզի հետևանքները: Անթույլատրելի է, բայց ցավոք դրանց ներգրավում և նաև երեխաների: Անհասկանալի է, թե ինչու: Դպրոցականին ինչու՞ եք բերում ու պաստառը ձեռքը տալիս, որի իմաստն ինքը չի էլ հասկանում: Արդյո՞ք խնդիր է դրված ատելության մթնոլորտը փոխանցել հաջորդ սերունդին:
Ադրբեջանում դպրոցականների մասնակցությամբ այդպիսի բաներ անում են և ամենուրեք քարոզում են հակահայկականություն, որովհետև ուզում են, որ հաջորդ սերունդները Հայաստանի նկատմամբ ատելությունը պահպանեն և չհաշտվեն Արցախի անկախության հետ:
Մենք ի՞նչ խնդիր ենք լուծում խորացնելով այս մթնոլորտը: Արդյո՞ք հաշվարկել ենք բոլոր հետևանքները: Փաստորեն մտնում ենք նոր վտանգավոր փուլ, որը կարող է բերել ներքին առճակատումների:
Ռոբերտ Քոչարյանը եղել է պատերազմ հաղթող նախագահ Ղարաբաղում, եղել է նախագահ Հայաստանում, ում նախագահության ընթացքում տարիներ շարունակ Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ է գրանցվել, հասարակությունն այդ տարիներին արտաքին անվտանգության հարցերով որևէ անհանգստություն չի ունեցել: Ուրեմն պարզ է, որ նա պետք է ունենար բազմաթիվ համակիրներ, ովքեր նրա շուրջ կատարվածի համար բողոքի ձայն պետք է բարձրացնեին: Տարօրինակ է, որ իշխանությունները սա հաշվի չեն առնում:
Իշխանությունները համարում են, որ իրենք ճիշտ քայլեր են անում, որովհետև շատերն իրենց հետ համաձայն են: Մի կողմ թողնելով դրա հավաստիության աստիճանը, նկատենք, որ այս կամ այն ակտիվիստը, շարքային քաղաքացին կարող են ինչ-որ բանի հետ համաձայն լինել կամ ուզենալ, սակայն նրանք դրանց հետևանքների պատասխանատուն չեն: Պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է տարբերվի մտածողությամբ ու քայլերով:
Վստահ եմ, երբ բոլշևիկները հեղափոխությունից հետո ծայրահեղ դաժանությամբ գնդակահարեցին ցարական ընտանիքը, շատերը կային, ովքեր կողմ էին դրան: Երբ ժողովրդի թշնամի որակելով կուլակաթափ էին անում մարդկանց, շատերը ցնծության մեջ էին: Դրանից հետո, ...
Կարդալ ամբողջովին