Դեպի վեր

Կոչ՝ կասկածի տակ առնել ՀՀ քաղաքացուն անպաշտպան թողած «իրավապաշտպանների» աշխատանքը

panorama.am05/20/2022, 5:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Կոչ՝ կասկածի տակ առնել ՀՀ քաղաքացուն անպաշտպան թողած «իրավապաշտպանների» աշխատանքը

Ստորագրագրահավաք է սկսվել՝ Հայաստանում գործող իրավապաշտպան որոշ կազմակերպությունների դեմ։ Քաղաքացիները կասկածի տակ են դնում «իրավապաշտպանների» աշխատանքը։

«Հայաստանում իրավապաշտպանության անվան տակ գործող մի շարք կազմակերպություններ 2018թ․ ժողովրդավարության անվան տակ տեղի ունեցած հեղափոխությունից հետո հրապարակավ բացահայտեցին, որ իրենք քաղաքական թիմի շահեր են սպասարկում, խտրական մոտեցում ունեն Հայաստանի քաղաքացիների հանդեպ և պատրաստ են ոտնահարել նրանց իրավունքները՝ ստանձնելով ոչ թե իրավապաշտպանի, այլ իշխանապաշտպանի դեր՝ նպաստելով պետական կառույցների՝ ժողովրդավարության հիմքի քայքայմանը։ Իրավապաշտպանության անվան տակ գործելով՝ ուրանում են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Ասվածի հիմնավորումն է, որ նրանք չեն արձագանքել, շրջանցել, արհամարհել են, հաճախ արդարացրել 2018-2022թթ․ ընթացքում տեղի ունեցած այն այն ամենը, ինչը կապված է իշխանությա՛ն հակաժողովրդավարական քայլերի և մարդու իրավունքների ոտնահարումների հետ․

Վարչապետի գերլիազորություններից (սուպերվարչապետություն) չհրաժարվելը, ինչի խոստումով նա եկել էր իշխանության։ Իրավապահ մարմիններին անսահման վերահսկողության տակ պահելով՝ վարչապետը դա ծառայեցրել է իր քմահաճույքներին։
Իշխանությանը ոչ հաճո անձանց վարչապետի հանրային հրամանով ապօրինի ձերբակալելու՝ «Ասֆալտին փռելու» գործողությունը։

Haynews.am լրատվական կայքի խմբագրի Մհեր Եղիազարյանի մահը հացադուլի հետևանքով։ Նա այդ քայլին գնացել էր, քանի որ չէր ընդունել իր դեմ հարուցված քրեական մեղադրանքը։
Իշխանության կողմից հանրությանը սև ու սպիտակների, ներկաների ու նախկինների բաժանելը, ՀՀ քաղաքացիներին քաղաքական հայացքների համար խտրականության ենթարկելը, նրանց դեմ ատելության քարոզը՝ ընդհուպ մինչև Ադոլֆ Հիտլերի բառապաշարի գործածումը՝ քաղաքական ուժերին «բացիլ» կոչելով։

Երկրի վարչապետի հրամանով Ազգային ժողովը շրջափակելը։
Երկրի վարչապետի կոչով դատարանները շրջափակելը, ցուցումներին չենթարկվող դատավորների հասցեին նրա կողմից հանրային ատելության քարոզը՝ «վնգստացող դատավորներ», «կորոնավիրուսային դատարաններ», «պատերի տակ տեր են փնտրում» բնորոշումներով։
Սահամանադրական դատարանի այդժամ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված շինծու քրեական գործը, որի շրջանակում նաև գործ էին հարուցում Թովմասյանի հոր և դստեր դեմ՝ ԱԱԾ-ին ուղարկելով նրանց տուն։ Իսկ վարչապետը խախտել է Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը՝ իր Ֆեյսբուքի էջում հրապարակելով նախաքննության մարմինների

հաղորդագրությունը, որը պնդում էր, թե Թովմասյանը մեղավոր է։
Դատավոր Ալեքսանդր Արզումանյանի դեմ արշավն, այն բանի համար, որ նա գործադիր իշխանության սրտով որոշում չէր կայացրել։ Դատավորի դեմ որևէ գործ չէին կարողացել հարուցել ու մտել էին նրա գիտական աշխատանքների մեջ՝ հանրայնորեն նրան շինծու մեղադրելով պլագիատի մեջ։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործն այն բանի համար, որ նա գործադիրի սրտով որոշում չէր կայացրել։

Առողջապահության այդժամ նախարար Արսեն Թորոսյանի հրապարակավ հրաժարումը կատարել զրպարտության համար ներողություն խնդրելու՝ դատարանի վճիռը։
Վարչապետի մամուլի նախկին խոսնակ Մանե Գևորգյանի, Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի զրպարտությունները, որոնք ապացուցվեցին դատարանում։
Բացահայտումը, որ գործարար, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործը խմբագրում է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը։ (Հայրապետյանը ևս հետագայում արդարացվեց այդ գործով)։

Ազգային ժողովի քվեարկությամբ սահմանադրական դատարանի երեք դատավորների հեռացումը և դատարանի նախագահին նախագահությունից զրկելը։
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումները, որով բացահայտվեց, որ նրանք վարչապետի հետ համաձայնեցված քրեական գործեր են սարքում։

Yerevan.today լրատվականի գրասենյակ ԱԱԾ-ի ներխուժումը և համակարգիչների ու կրիչների առգրավումը։
5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ շինծու քրեական գործի հարուցումը։

Yerevan.today-ի լրագրող Սյուզի Բադոյանին Ազգային ժողովի հավատարմագրումից զրկելը, նրա միկրոֆոնը իշխող ուժի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից խլելը։
Իշխող կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից լրագրողներին հրապարակավ «վերբալ մարմնավաճառ» անվանելը։ (Հիմնականում դրսից ֆինանսավորվող լրագրողական մի քանի կազմակերպություններ այս առի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 406 423
EUR 426 449
RUR 7.01 7.89
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր