Դեպի վեր

Այգեզարդում դանակահարությունը տեղի է ունեցել ոչ թե դպրոցի տարածքում, այլ բնակավայրի հուշարձանի մոտ. ՔԿ

armtimes.com05/26/2023, 1:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Այգեզարդում դանակահարությունը տեղի է ունեցել ոչ թե դպրոցի տարածքում, այլ բնակավայրի հուշարձանի մոտ. ՔԿ

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ Այգեզարդ բնակավայրում տեղի ունեցած դանակահարության դեպքին և գրել.

«Քանի որ հարցեր են ուղղվում ինձ Արարատի մազրում երեկ երեկոյան տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին, տեղեկացնում եմ հետևյալը։

25.05.2023թ-ին՝ ժամը 22:40-ին, հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում» ախտորոշմամբ «Արտաշատի ԲԿ» է ընդունվել Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի 22-ամյա մի բնակիչ:

Հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ մայիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նշված բնակավայրի Չկալովի փողոցի սկզբնամասում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակի հարվածով վնասվածքը հասցրել է 2001թ-ին ծնված տղամարդ։

Դեպքի առթիվ մայիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վնասվածքներ ստացած 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող։ Առողջական վիճակի պատճառով վերջինիս հետ դեռևս քննչական համապատասխան գործողություն չի իրականացվել, նա տեղափոխվել է Երևան քաղաքի բուժհաստատություններից մեկը՝ ստացիոնար բուժման:

Մայիսի 26-ին, գիշերը հայտնաբերվել և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է 2001թ․ ծնված անձը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքնն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 401.5 407.5
EUR 429 443
RUR 4.35 4.55
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր