Իսրայելը կարող է հայտնվել պաղեստինցիների հետ կոնֆլիկտի նոր սրման շեմին, որի սցենարը կարող է նմանվել 2021 թվականի գարնան իրադարձություններին, երբ իսրայելական բանակը Գազայի հատվածում իրականացրեց «Պատերի պահապաններ» գործողությունը։ Երեքշաբթի նման կարծիք է հայտնել Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։
«Իմ պաշտոնը ստանձնելուց ի վեր ես մասնակցել եմ բազմաթիվ հանդիպումների, և այս բոլոր հանդիպումներում եղել է Իսրայելի ազգային անվտանգությանը մեծ սպառնալիքի մասին զհուշացում: Հիմնական սպառնալիքը, որը ստեղծվել է մեր առջև, և ես լսում եմ այս սցենարը շատ աղբյուրներից՝ սա «Պատի պահապաններ - 2» գործողությունն է, այն մերշեմին է»,- կարծիք է հայտնել նախարարը։
Բեն-Գվիրի խոսքով՝ «սա պարզապես կանխազգացում չէ, պետք է պատրաստ լինել այս սցենարին»։
Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ Իսրայելի ոստիկանությունը ուժեղացնելու կարիք ունի։ Դրա համար նրա նախարարությունը նախատեսում է նախ և առաջ բարձրացնել ոստիկանների աշխատավարձը ներկայիս աշխատավարձի 20-40 տոկոսի չափով։ «Առաջիկա երկու տարում մենք կհավաքագրենք 4000 նոր ոստիկան»,- հավելել է նախարարը։
Իսրայելական բանակի «Պատերի պահապաններ» գործողությունը Գազայի հատվածում իրականացվել է 2021 թվականի մա...
Կարդալ ամբողջովին