Դեպի վեր

Ըստ Այվազյանի, Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում

azatutyun.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Ըստ Այվազյանի, Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում

Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում, այսօր Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման սկզբում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Նախարարը նաև նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի են ունենում խոշոր դերակատարների վերադասավորում:

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախ և առաջ, պետք է ձևավորվի խաղաղության նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն», - նշեց Այվազյանը:

Նախարարի ելույթից հետո նիստը շարունակվեց փակ ձևաչափով: Նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ով այս պաշտոնին նշանակվել է 44-օրյա պատերազմից հետո, հերքեց իր հրաժարականի մասին լուրերը, փոխարենը վստահեցրեց՝ 24-ժամյա ռեժիմով զբաղված են Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով: Ըստ Նախարարի, միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի նկատմամբ մեծացել է:

«Գնալով միջազգային ճնշումը հետզհետե աճում է, և ինչպես ենթադրում էի, գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար: Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին», - ընդգծեց Արա Այվազյանը:

Զուգահեռ, սակայն, եղանակների վատթարացում հիմնավորմամբ դադարեցված են դիերի որոնողական աշխատանքները՝ հայկական կողմի վերահսկողութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 526.5 530
EUR 637 648
RUR 7.07 7.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր