Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԹՈՒՄՈ թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Թումոյի համագործակցությամբ իրականացվող «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Թումոյի կենտրոնակայանը հանդիսացող 25,000 քմ մակերես ունեցող շինության ճարտարապետական դիզայնը իրականացնում է նիդերլանդցի հայտնի ճարտարապետ Վինի Մաասի հիմնած MVRDV ստուդիան: Հանդիպման ընթացքում Վինի Մաասը ներկայացրել է նախագիծը, ըստ որի, համալիրը բաղկացած է լինելու մի շարք բաղադրիչներից` Թումո լաբորատորիաները, 42 Երևանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակո...
Կարդալ ամբողջովին