ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթում բացի Հովիկ Աբրահամյանին նվիրված հատվածից եւս երկու ուշագրավ հատված կար: Առաջինը վերաբերվում էր Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուն: Սարգսյանն ասաց, որ ինքը չի ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը: Իհարկե Ծառուկյանի մասին իր էպիկական ելույթից հետո Սարգսյանը չէր կարող այլ բան ասել: Բայց նա կարող էր կանխել Ծառուկյանի վերադարձը, ինչը չի արել: Հարց է առաջանում, եթե չի ողջունում այդ քայլը, ինչո՞ւ չի կանխել:
Սարգսյանի ելույթի հաջորդ ուշագրավ հատվածը «նվիրված էր» Կարեն Կարապետյանին: Ավելի ճիշտ ուշագրավը նրան նվիրված հատվածի բացակայությունն էր: Սերժ Սարգսյանը բառ անգամ չասաց Կարապետյանի ՀՀԿ առաջին փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ: Ոչ մի շնորհավորանք, ոչ մի մաղթանք, ոչ մի հիշեցում կուսակցությանը նոր ոգի հաղորդելու մասին:
Սարսյանը, կարծես թե, չի ողջունում նաեւ Կարապետյանի ՀՀԿ առաջին փոխնախագահ դառնալը: Ավելին, ակնհայտ է, որ նա առհասարակ չի ողջունում Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու իր որոշումը: Վերջինիս հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքը առավել սուր նկատվեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի միջոցառումների ընթացքում:
Վարչապետն ի պաշտոնե, արարողակարգի բոլոր կանոններով պետք է տոնական միջոցառումների ընթացքում քայլեր Սարգսյանի կողքով, կամ առնվազն երկրորդ շարքով: Եռաբլուր բարձրանալիս սակայն Կարեն Կարապետյանը 5-րդ 6-րդ շարքերում փորձում էր դիմակայել Սարգսյանի անվտանգության աշխատակցիների եւ քաղաքացիների հրմշտոցին: Մյուս բոլոր միջոցառումներին`տոնական համերգ, պարգեւատրման արարողություն վարչապետը հիմնականում կադրից դուրս էր: Այդ օրվա միակ լուսանկարը, որտեղ Սարգսյանն ու Կարապետյանը միասին են, սույն նյութից կից լուսանկարն է (նրանք հեռանում են նախագահական նստավայրում ավարտված պարգեւատրման արարողությունից):
Հայաստանի եւ Արցախի բարձրագույն ղեկավարությունը Եռաբլուր այցից, եւ նախագահական նստավայրի մջոցառումից հետո, ըստ ամենայնի, տոնական ճաշի է մասնակցել: Չենք կարող պնդել, որովհետեւ ճաշի մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն գոյություն չունի, սակայն չի բացառվում, որ Կարապետյանը բոյկոտել է այդ միջոցառումը:
Հունվարի 28-ին վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, ինչի մասին համապատասխան հաղորդագրություն կա նաեւ Կառավարության պաշտոնական կայքում: Ավելի հավանական է, որ Կարապետյանը հատուկ է սույն խրհրդակցությունը հրավիրել, որպեսզի ճաշից բացակայելու հիմնավորումներ ունենա: Ավելի վաղ նա պլանավորել էր հունվարի 28-ին ացելել Գյումրի, սակայն այցը հետաձգվել է: Թերեւս եղանակային պայմանները թույլ չեն տվել, կեսօրից հետո մեկնել Գյումրի, ապա վերադառնալ եւ հասնել երեկոյան օպերայի եւ բալետի թատրոնում նախատեսված տոնական համերգին: Իսկ հրապարակային միջոցառումներից բացակայել, բնականաբար...
Կարդալ ամբողջովին