Դեպի վերեւ

Մարմնի տարբեր մասերում ցավերի հուզական աղբյուրների քարտեզ

style.news.am01/11/2017, 2:10
  • Email
  • Facebook
  • Twitter

Մարմնի տարբեր մասերում ցավերի հուզական աղբյուրների քարտեզ

Մարդու հույզերը կարող են ազդել քրոնիկ ցավերի արտահայտման վրա եւ անգամ դրանց պատճառ դառնալ։ Անկասկած, ֆիզիկական վնասվածքներն ու տարբեր հիվանդությունները ցավերի հիմնական պատճառներն են։ Սակայն հուզական խնդիրները նույնպես կարող են ցավի աղբյուր դառնալ։

Առաջին հերթին անհրաժեշտ է բացառել ցավի ֆիզիկական աղբյուրները, դիմել մասնագետի եւ միայն դրանից հետո սկսել փնտրել ցավի հուզական պատճառները։

Ստորեւ մենք ուսումնասիրում ենք ցավի զգացողությունների ցուցակը, որոնք կարող են պայմանավորված լինել, ասենք, մկանը ձգելու, վնասվածքի կամ հիվանդության հանգամանքով։ Օրինակ՝

Գլխացավ, պարանոցի եւ ուսերի ցավեր

Ցավեր արմունկներում եւ ձեռքերում

Ազդրերի, ծնկների, սրունքների, թաթերի եւ կոճերի ցավեր

Հուզական ցավեր գլխում, պարանոցում եւ ուսերում

Գլխացավը կարող է պայմանավորված լինել մարմնի առաջնահերթ պահանջներով։ Միգրենը եւ այլ գլխացավերը կարող են վկայել ջրի, սննդի, օրգանիզմում որեւէ նյութի պակասի կամ ավելցուկի մասին։ Սակայն գլխավոր պատճառը սթրեսն է։ Հանգստացեք եւ թուլացեք։

Պարանոցի ցավը կարող է առաջանալ մեղքի զգացողության հետեւանքով, որից Դուք չեք կարողանում ազատվել։ Եթե Դուք ոչ մի կերպ չեք կարող ներել Ձեզ կամ Ձեր մտերիմ մարդուն, փորձեք մեդիտացիա անել այդ զգացողությունից ազատվելու համար։

Ամեն օր մեր ուսերին խնդիրների կույտ է դրվում բառացի եւ փոխաբերական իմաստով։ Այդ աներեւույթ բեռը ցավի զգացողություն է առաջացնում։ Սովորեք վերացարկվել խնդիրներից, հատկապես նրանցից, որոնք Դուք չեք կարող լուծել։

Մեջքի վերին եւ ստորին հատվածում ցավի հուզական աղբյուրներ

Հենց մեջքի վերին հատվածն է անհանգստացնում մարդկանց, որոնք մտերիմներից աջակցություն չեն ստանում։ Սիրո պակասը, ուշադրության եւ հոգատարության բացակայությունը այդ շրջանում ցավի հնարավոր աղբյուր են։ Հնարավոր է, եկել է ժամանակը ամրացնել կապերը մտերիմ մարդկանց հետ եւ գտնել սիրելիին։

Եթե ցավում է մեջքի ստորին հատվածը, դա կարող է նշանակել, որ Դուք վստահ չեք Ձեր ֆինանսական կայունության մեջ։ Ջանացեք լուծել ֆինանսական խնդիրները, գումար խնայեք եւ փորձեք գրագետ պլանավորել բյուջեն։

Արմունկներում եւ ձեռքերում ցավերի հուզական պատճառներ

Ձեռքերի վերին հատվածում եւ արմունկներում ցավերը կարող են նշանակել, որ բացակայում է ճկունությունը։ Կյանքում փոփոխությունները ծանր տանելը կարող են մարմնի այդ հատվածներում ցավերի պատճառ դառնալ։ Փորձեք ոչ թե դիմադրել փոփոխություններին, այլ ընդունել դրանք։ Հիշեք, որ փոփոխությունների մեծ մասը տանում է դեպի լավը։

Ընկերակա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 483 485.25
EUR 514 518.5
RUR 8.54 8.61
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ