Դեպի վեր

Հայ-լեհական արշավախմբի՝ տասը տարվա ընթացքում Մեծամորում կատարած պեղումների արդյունքները ներկայացվեցին Երևանում

armenpress.am11/24/2022, 4:42
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայ-լեհական արշավախմբի՝ տասը տարվա ընթացքում Մեծամորում կատարած պեղումների արդյունքները ներկայացվեցին Երևանում

Գունազարդ սափորներ, կավե կճուճներ, ուլունքներ, վահանակներ, ապակե սրվակներ, քանդակներ և մի շարք այլ արժեքավոր ցուցանմուշներ տեղ են գտել «Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցահանդեսում, որն ամփոփում է Մեծամորի հնավայրում հայ-լեհական արշավախմբի 10-ամյա հնագիտական աշխատանքների արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Մեծամորում պեղվում է քաղաքային թաղամաս, որում այնպիսի կառույցների մնացորդներ կան, որոնք թույլ են տալիս վերանայելու մեր մոտեցումները Մեծամորի պատմության, պատմական հաջորդականության ու դերի վերաբերյալ: Միանշանակ է, որ այն մեծ քաղաք է եղել, որ այն Վանի թագավորության Ուրարտուի շրջանում կարևոր ռազմավարական նշանակություն է ունեցել, որովհետև ուրարտացիներն այնտեղ կառուցել են սենյակներ, պալատական համալիր, որը պեղում ենք: Ամենահետաքրքիրն այն է, որ այս հուշարձանն ամենաբարձր խավի ներկայացուցիչների բնակության վայրն է եղել»,-նշեց հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Միայն 23-րդ դամբարանից հնագետները 137 կտոր ոսկյա իր են պեղել, փոքր դամբարանից՝ հազարից ավելի անագե ուլունքներ, 20-ից ավելի խեցեղեն, ջնարակված սափորներ:

«Լեհական կողմն օգնում է ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարել, որոնք հնարավոր չէ իրականացնել Հայաստանում ֆինանսական միջոցների և մասնագետների պակասի պատճառով: Բացի այդ՝ լեհական կողմի շնորհիվ արշավախմբի հնամարդաբանը, հնագետներից երկուսը որակավորում են ստացել Վարշավայի համալսարանում»,-տեղեկացրեց արշավախմբի համաղեկավարն ու հավելեց՝ մեծագույն ձեռքբերում է երիտասարդ հնագետների ներգրավվածությունը պեղումներին, որոնց հետ մեծ հույսեր է կապում:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ուրախությամբ է հյուրընկալում ժամանակավոր ցուցադրությունն ու հիշեցնում, որ այն իրականացվում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության, Հայաստանի պատմության թանգարանի, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր