Անցյալ շաբաթ Ղրղըզստանն «աններելի» քայլ է արել՝ հրաժարվելով միանալ Պակիստանում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությանը: Իսլամական պետությունների հայտարարությունում նշված է, որ ղարաբաղյան հակամարտությունը «խոչընդոտում է տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային ներուժի ամբողջ ծավալով իրացմանը»: Փաստաթղթում նշված էր նաեւ արտաքին օկուպացիայի գործոնը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն է արել, թյուրքական Ղրղըզստանին մեղադրելով Հայաստանի օգտին աշխատելու մեջ: Ղրղզստանի ԱԳՆ-ն պատասխանել է, որ տարածքային ամբողջականությանը դեմ չէ, սակայն գագաթնաժողովը տնտեսական էր եւ չարժեր քաղաքականացնել այն: Ղրղըզստանի դեմարշը հատկանշական է անցյալ շաբաթ Ադրբեջանում սկսված քննարկումների ֆոնին: Ադրբեջանցի պատգամավորներից մեկը ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանցիները թուրքեր չեն: Դա Ադրբեջանում լայն բանավեճ է առաջ բերել, սակայն ոչ ոք հանգամանալից չի բացատրել՝ թյուրք են իրենք, թե ոչ: Ադրբեջանում Ղրղըզստանին կոչ են անում թյուրքական համերաշխություն դրսեւորել՝ չնայած իրենք են հրաժարվում թյուրքական արմատներից: Թուրքիայի ու մի շարք երկրների պանթյուրքիստական քաղաքականութ...
Կարդալ ամբողջովին