Նոյեմբերի 16-ին աշխարհը նշեց «Հանդուրժողականության միջազգային օրը»։ 1995թ.-ից ի վեր ՄԱԿ-ն այն հռչակել է որպես ամենամյա միջոցառում՝ նպատակ ունենալով ամբողջ աշխարհին հիշեցնել հանդուրժողականության կարևորության և դրա ամրապնդման ու տարածման անհրաժեշտության մասին։ Որո՞նք են Արաբական Միացյալ Էմիրությունների նվաճումները հանդուրժողականության արժեքների տարածման գործում:
Արաբական Միացյալ Էմիրությունների անունն ամուր կապված է հանդուրժողականության արժեքի հետ, որի սկիզբը դրել է ԱՄԷ հիմնադիր լուսահոգի շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանը՝ երկիրը դարձնելով հանդուրժողականության, համակեցության և համագործակցության համաշխարհային մոդել:
ԱՄԷ նախագահ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի կողմից 2019 թվականն ԱՄԷ-ում «Հանդուրժողականության տարի» հայտարարելուց հետո երկիրն ամրապնդեց իր դիրքերը` հռչակվելով հանդուրժողականության համաշխարհային մայրաքաղաք: Տարին արժևորվեց նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Ալ Տայեբի ԱՄԷ կատարած պատմական այցով, որը դարձավ մուսուլմանների և քրիստոնյաների միջև հարաբերությունների ամրապնդման կարևոր քայլ:
2019թ.-ի փետրվարին ԱՄԷ-ն հյուրընկալեց նաև Մարդկային եղբայրության միջազգային համաժողովը, որի ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Ալ Տայեբի կողմից ստորագրվեց «Մարդկային եղբայրություն» փաստաթուղթը։
Հանդուրժողականության արժեքներն ամրապնդելու համար ի՞նչ այլ միջոցառումներ է նախաձեռնել ԱՄԷ-ն։
2012 թ.-ին ԱՄԷ Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի նախաձեռնությամբ բացվեց ծայրահեղականության դեմ պայքարի «Հիդայա» կենտրոնը՝ դառնալով պետության կողմից ընդունված հանդուրժողականության սկզբունքների և ծայրահեղականության մերժման մարմնացում։
2015թ.-ի հուլիսին Արաբական Միացյալ Էմիրությունները, համագործակցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, գործարկեց «Սավաբ» կենտրոնը, որն իրենից ներկայացնում է էլեկտրոնային հաղորդագրությունների ինտերակտիվ նախաձեռնություն և նպատակ ունի աջակցել ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին միտված միջազգային ջանքերին: Կենտրոնը ձգտում է բարձրացնել ամբողջ աշխարհում միլիոնավոր մուսուլմանների և ոչ մուսուլմանների ձայները, ովքեր մերժում և դեմ են հանդես գալիս ահ...
Կարդալ ամբողջովին