«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածում նշվում է, որ ըստ հնէաբանների` շուրջ 6000 տարի առաջ Վայոց ձորի մարզում մարդիկ գինեգործությամբ են զբաղվել: Արփա գետի մոտ գտնվող քարանձավում հայ և ամերիկացի գիտնականների կողմից 2007թ. սկսված պեղումների ժամանակ հայտնաբերված գինու կարասները օգտագործվել են մ.թ.ա 4100-4000թթ.: Սա համարվում է աշխարհի ամենահին գինեգործարանը: Գլաձորում մարդիկ դեռևս հին ավտոմեքենաներ են վարում և դրանցով տնից տուն տանում խաղողի ինքնաշեն ճզմիչ սարքը: Բայց կյանքն այստեղ վերջին տարիներին ավելի հարմարավետ է դարձել նաև զբոսաշրջության շնորհիվ, ովքեր այցելում են աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը: Հայաստանը հայտնի է նաև իր կոնյակով: Երևանում են գտնվում կոնյակի երկու հին գործարանները` Արարատը և Նոյը, որոնց իրար հետ է միավորում Հաղթանակի կամուրջը: Կոնյակի արտադրության համար օգտագործվող խաղողը աճում է հիմնականում Արարատյան դաշտավայրում, որտեղ Նոյը համաշխարհային ջրհեղեղից հետո խաղող աճեցրեց: Այտեղ աճող խաղողը քիչ թթվայնություն ունի և շատ քաղցրություն: Հայկական կոնյակի համը տարբերվում է ֆրանսիականից և ունի տարատեսակ համեր` շոկոլադի, վանիլի, չրերի, սալորի, կաղնու փայտի: Կոնյակի արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանն է: …..
Իսկ Գերմանական «Frankfurter Allgemeine» թերթը դեկտեմբերի 2-ի համարում ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին (https://www.faz.net/aktuell/politik/ausland/it-aufbruch-in-armenien-chess-valley-15917829.html): Հոդվածը անդրադառնում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, որտեղ տարեկան 14.000 հայ պատանիներ անվճար ուսում են ստանում:
Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է այս կե...
Կարդալ ամբողջովին