Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող տեղադրելու նախագծին:
Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների՝ Արտյոմ Երկանյանի ու Արմեն Գեւորգյանի կողմից ներկայացվել է միջնորդություն Երեւան քաղաքում տեղադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող:
Աղբյուր-հուշակոթողը նախատեսվում է տեղադրել Երեւան քաղաքի Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի եւ Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում:
Ավագանու այսօրվա նիստին ներկա էին նաեւ վրիժառուների ժառանգորդները՝ լրագրող Արտյոմ Երկանյանն ու Արմեն Գեւորգյանը:
Արտյոմ Երկանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին կարեւոր շեշտադրումները ճիշտ ընկալելու համար: «Սա արդարադատության, արժանապատվության եւ պատժի անխուսափելիության խորհրդանիշ պիտի լինի: Սա նաեւ հուշում պիտի լինի բոլոր նրանց, ովքեր այսօր են շարունակում մարդկության դեմ հանցանքներ կատարել հույս ունենալով, որ կարողնալու են խուսափել պատժից: Կարծում եմ՝ սա լինելու է աշխարհում մ...
Կարդալ ամբողջովին