Դեպի վեր

«Հայաստան» հիմնադրամի մոտ 100 տ մարդասիրական բեռն Արցախ չի հասել՝ Գորիսի պահեստում է

panarmenian.net01/25/2023, 6:48

«Հայաստան» հիմնադրամի մոտ 100 տ մարդասիրական բեռն Արցախ չի հասել՝ Գորիսի պահեստում է

25 հունվարի 2023 - 10:45 AMT

PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամի աջակցությունն արցախցիներին՝ մոտ 100 տոննա մարդասիրական բեռը, դեռ Արցախ չի հասել:

«Այսօր էլ խոսել ենք և, վերջին տվյալներով, դեռևս գտնվում է Գորիսի պահեստում մեր տրամադրած հումանիտար աջակցությունը», - ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, հայտնում է «Ազատությունը»։

Արշամյանի տեղեկացմամբ, շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ ու հնդկաձավար է՝ այն, ինչ հենց Արցախի կառավարությունն էր խնդրել նախորդ տարեվերջին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստից հետո, որտեղ քննարկվել էր Արցախին հրատապ աջակցելու հարցը։

Արցախի սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությունից տեղեկացրել են, որ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը տեղ հասցնելու ուղղությամբ:

Հիմնադրամի բեռը տեղ չհասած՝ խոսակցությունների թեմա է դարձել։

«Այնտեղ՝ Արցախում ինչ-որ շահարկումներ կային կապված նույնիսկ անորակ բրնձի հետ, որ այնտեղ բաժանվել է, նաև մեզ են մարդիկ ֆեյսբուքյան էջով գրում՝ ո՞ւր է ձեր տրամադրած օգնությունը և այլն», - ասել է Արշամյանը։

Նա շեշտել է, որ հիմնադրամի մթերքը տեղ հասնելուն պես բաշխվելու է սոցիալապես անապահով արցախցիներին, բնականաբար, անվճար։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր