Եթե Հայաստանի ԱՎԾ հրապարած տնտեսական ցուցանիշները համադրենք որևէ քաղաքակիրթ, կայացած պետության ցուցանիշների հետ, ապա այդ պետությունում անմիջապես առաջին իսկ արձագանքը կլինի կառավարության պաշտոնանկության հարցի բարձրացումը: Հայաստանում, սակայն, դա ոչ միայն տեղի չի ունենում, ինչի առանցքային պատճառն, իհարկե, ընտրական մեխանիզմի բացակայությունն է:
Եթե Հայաստանում ընտրական մեխանիզմ լիներ, ապա ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնությունը 2017 թվականին ձայն ստանալու համար կառավարությանը կուղարկեր հանգստի՝ դրա փոխարեն ձևավորելով մի կառավարություն, որը մինչև 2017 թվականը կփորձեր իր տնտեսական քաղաքականության արդյունքով համոզել հանրությանը, որ ՀՀԿ-ն արժանի է նորից կազմել մեծամասնություն ու կառավարություն: Բայց Հայաստանի հանրապետական կուսակցությունը վերարտադրվել է ընտրական մեխանիզմը ոտնատակ տալով, հետևաբար կառավարությունը ձևավորվում է հենց այդ սկզբունքներով: Այսինքն՝ ներկայիս կառավարության հանդեպ ՀՀԿ-ի հայացքը պայմանավորում են հարցերը, թե կառավարությունն ինչքանով է ունակ նպաստելու վերարտադրման մեխանիզմի աշխատանքին: Այսինքն՝ ինչ հեղինակություններ, օլիգարխներ են պաշտոններում՝ նախարարից մինչև վարչության պետեր, որոնք վարչական ռեսուրսը ծառայեցնելու են ՀՀԿ-ի ձայների նկարմանը:
Այս իրավիճակում, որքան տնտեսական ցուցանիշները վատ լինեն, այնքան կառավարությունը կլինի կառավարելի: Իսկ քանի որ ՀՀԿ ներսում կան բազմաթիվ թևեր, նրանք շահագրգռված են, որ Հովիկ Աբրահամյանն իր թևով կախված լինի տնտեսական վատ ցուցանիշներից: Այդպես Աբրահամյանը ստիպված կլինի ընտրական փուլում ավելի շատ ուրիշների համար աշխատել, քան իր համար կամ իր թիմի: Ահա այդ պատճառով էլ Հովիկ Աբրահամյանը մեղադրում է իր ընդդիմախոսներին ինչի մեջ ասես՝ հրաժարականի մասին մտածելու փոխարեն: Հայաստանի տնտեսությունը դառնում է այս իրավիճակի զոհը:
Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Գյումրիում հանդիսավորությամբ խոստացած երեք-չորս ամիս ուշացումով բացվում են 400 աշխատատեղ ունեցող ինչ-որ ընկերություններ՝ այն դեպքում, երբ Հայաստանին առնվազն 50-60 հազար աշխատատեղ է անհրաժեշտ ամենակարճ ժամանակահատվածում: Ընդ որում՝ պետք են ոչ միայն զուտ աշխատատեղեր, այլ վճարվող աշխատատեղեր, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ստացած աշխատավարձով ապրել արժանապատվորեն, ոչ թե ապրել խաբվածության և հուսահատության զգացումով: Հայաստանին պետք են աշխատատեղեր, որոնք իրենց արդյունավետությամբ, իրենց շահավետությամբ նվազագույն համեմատելիություն կունենան արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում աշխատատեղերի հետ: Գուցե հասկանալի է, որ Ռուսաստանի վարձատրության չափերին հասնելը այդքան էլ իրական չէ, բայց քաղաքացին կնախընտրի թեկուզ ոչ այդքան, ...
Կարդալ ամբողջովին