Դեպի վեր

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային հարց հասցեագրեց Իլհամ Ալիևին

armenpress.am09/22/2022, 11:12
  • Email
  • Facebook
  • Twitter

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային հարց հասցեագրեց Իլհամ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և խաղաղության պայմանագրի հարցում զգալի առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանն այդ ամենից օգտվում է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կարևոր թեմաներից մեկը երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է։ Մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք գնալ այդ քայլին, սակայն Ադրբեջանը նույնկերպ չի արձագանքել։ Հակառակը՝ Ադրբեջանը ակտիվորեն հայտարարում էր, որ Հայաստանի ամբողջ հարավն ու արևելքը, և նույնիսկ մայրաքաղաք Երևանը ադրբեջանական հողեր են։ Մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի որոշակի տարածք։ Սրա հետ կապված ես կցանկանայի պաշտոնական և հրապարակային հարց հնչեցնել և այն հասցեագրել Ադրբեջանի նախագահին․ կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը դուք ճանաչում եք կամ որով պատրաստ եք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 400 407
EUR 429 445
RUR 4.41 4.67
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր