PanARMENIAN.Net - ARARAT թանգարանը ճանաչվել է World Travel Awards մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր աշխարհի լավագույն Brandy Distillery Tour անվանակարգում։
ARARAT թանգարանը մայրաքաղաքի ամենաշատ այցելվող թանգարաններից է և հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ։ Այն տարածաշրջանի բացառիկ թանգարաններից է, որը պահում, ուսումնասիրում, իմաստավորում և ներկայացնում է հայկական կոնյակագործության պատմությունը։ Թանգարանում ամփոփված է հայկական կոնյակի ժառանգության ամբողջ ուղին, որտեղ ներկայացվում է կոնյակի արտադրության բարդ և ստեղծագործ ճանապարհը՝ համակցելով այն կոնյակի համտեսի նուրբ ծիսակարգով։
World Travel Awards մրցանակը ARARAT թանգարանի թվով չորրորդ մրցանակն է, որը ևս մեկ անգամ նշանավորում է թանգարանի գերազանցությունը ոլորտում։ 2022 թվականին ARARAT թանգարանը նվաճել է երկու մրցանակ՝ նախ ճանաչվելով որպես Եվրոպայի լավագույն Brandy Distillery Tour, այնուհետև ...
Կարդալ ամբողջովին