- Ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, սեպտեմբեր ամսին կրկին հարձակում են գործել Հայաստանի վրա, տարածվել է նաև ադրբեջանցիների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութ, որպես միջազգային հանրության անդամ՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին։
- Դա անօրինական է և հանցանք: Այս բառերը մենք պետք է օգտագործենք՝ բացահայտելու, որ Ադրբեջանը ագրեսոր է, և Հայաստանը զոհ է: Ցավոք, իմ կարծիքով, այս դերերը հստակ չեն միջազգային հանրության մեծ մասի համար, միգուցե, սեփական շահերից ելնելով, միգուցե նաև՝ որովհետև քիչ տեղեկացված են: Բայց ես կարծում եմ՝ շահեր կան մեծ մասամբ էներգետիկայի սեկտորում: Եվ Ադրբեջանն այս պահին Ռուսաստանի թուլացման պատճառով լավ դիրքում է հայտնվել: Դա Հայաստանի ճակատագիրն է:
- Ձեր կարծիքով՝ միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, ի՞նչ դեր կարող է խաղալ՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան:
- Նախևառաջ, մենք ճշմարտության կարիք ունենք: Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին պետք է բարձրաձայնվի և դատապարտվի, և արդարությունը պետք է գործի: Պատերազմական հանցագործությունները պետք է պատժվեն: Այս պահին դա այդպես չէ, բայց արդարության և ճշմարտության կարիք կա: Մենք պետք է նույն իրավունքներն ունենանք բոլոր երկրներում: Ռուսաստանն ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի դեմ: Եվ բոլորին պարզ էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կարիք կա: Ադրբեջանն էլ ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ, բայց չունենք ոչ մի պատժամիջոց, ի հակադրություն, մենք ունենք նոր համաձայնագրեր, հայտարարություններ ԵՄ-ից, թե Ադրբեջանը վստահելի էներգետիկ գործընկեր է: Չի կարող այդպես լինել:
- Ինչպես գիտեք, Ադրբեջանը դեռ շարունակում է պահել հայ ռազմագերիներին, հրաժարվում է նրանց բոլորին վերադարձնել: Այդ հարցով միջազգային հանրությունն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին
- Նույնիսկ այս դեպքում մենք միջազգային դատավճռի կարիք ունենք: Միջազգային իրավունքը հստակ է՝ պատերազմից հետո ռազմագերիները պետք է փոխանակվեն: Նրանք չենք հանդիսանում հակամարտության տարր, պետք է փոխանակվեն, պետք է տուն գան: Մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության կողմից ճնշում ՝ դատավճռի, պատժամիջոցների միջոցով:
- Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այսպիսով՝ մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, մինչդեռ Հայաստանը հայտարարում է, որ հակամարտության վերջնական լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ի՞նչ կասեք այս մասին, ըստ Ձեզ Մինսկի խումբը հիմա անելիք չունի՞, հակամարտության վերջնական լուծումը ինչպե՞ս եք պատկերացնում:
- Լուծմանը պետք է հասնել միայն քաղաքական ճանապարհով, այն չպետք է լինի բռնության միջոցով, հակառակ դեպքում կլինի երկրորդ ցեղասպանություն, իմ համար պարզ է: Եթե հիմա մենք ասենք, որ հարցը լուծված է, ինչպես Ադրբեջանն է սիրում ասել, և Մինսկի խումբը ոչինչ չպետք է ասի, իսկ Ռուսաստանը թույլ է, ու մենք, այլևս, խաղաղապահ զորքեր չունենք, ուրեմն ցեղասպանություն կլինի: Որովհետև հայերի դեմ տասնամյակներ...
Կարդալ ամբողջովին