Ալեքսանդր Բաբասյանի եւ Լիլիթ Բասյանի համար այս սեպտեմբերը տոնական է ու սպասված։ Նրանց որդին այսօրվանից Երեւանի հ. 71 դպրոցի աշակերտ է։ Սննդաբանը BRAVO.am-ին ասել է, որ 6-ամյա Ալեքսանդրը մեծ ոգեւորությամբ է սպասել դպրոց գնալուն: «Մեկ տարի շարունակ նախապատրաստել ենք իրեն, որ կյանքի նոր փուլ է սկսվելու. դպրոց է գնալու, նոր շրջապատ մտնելու։ Ինքս էլ մեծ ոգեւորությամբ էի սպասում այս օրվան։ Երբ Ալեքսին տեսա դպրոցական հագուստով, կխոստովանեմ՝ հուզվեցի։ Նոր գիտակցեցի, թե ինչքան արագ են անցնում տարիները։ Ժամանակը չի բավականացնում միմյանց վայելելու համար»,- ասել է նա։
Դպրոցական համազգեստի եւ աքսեսուրաների ընտրությամբ Լիլիթն է զբաղվել․ «Գնումները միասին ենք կատարել, եւ միշտ հարցրել եմ՝ ինչ է նախընտրում հագնել կամ ունենալ։ Ուզում եմ, որ իր նախընտրելի ոճն ունենա, իր կարծիքը կարողանա արտահայտել»:
Արդեն դպրոցակա...
Կարդալ ամբողջովին