«Այս ոլորտում իմ փորձը ցույց է տվել, որ լավատեսական լուրերի մասով պետք է շատ զգույշ լինել, բայց կարող եմ ասել՝ այն ամենն, ինչ երեկ իմացանք և պայմանավորվեցինք, եթե այդ ամենը իր տրամաբանությունից չշեղվի՝ առաջիկայում մենք «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակներում եկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրումներ իրականացնելու անհրաժեշտություն կունենանք»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունենցած ՀԱՊԿ գագաթնաժողովին:
Նա համոզմունք հայտնեց, որ երկաթուղու կառուցման ծրագրին միջազգային գործընկերները ուշադրություն կդրաձնեն, ինչը ուրախալի համարեց:
«Խոսքը հետևյալի մասին է, որ ՌԴ նախագահի հետ երեկ ուենցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մեն սկսենք նորից վերադառնալ և սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքերը: Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օդուբադ-Սադարակ- Երասխ երկաթուղու մասին է»,-տեղեկացրեց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ նախոր...
Կարդալ ամբողջովին