Հունվարի 27-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կնշվի մաեստրո Տիգրան Մանսուրյանի տարեդարձը: Համերգը նախաձեռնվել է «Կողբ» հիմնադրամի կողմից և անցկացվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի կազմակերպիչների փոխանցմամբ, համերգային ծրագրում հնչելու են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Կկայանա «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու նաև «Օրհներգ - Նավապետ Բարի» ստեղծագործությունը, խոսք` Մեսրոպ Մաշտոցի։ Այն Հայաստանում հնչելու է առաջին անգամ։
Համերգը կրում է «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագիրը, և կներկայացնի երաժշտութ...
Կարդալ ամբողջովին