Դեպի վեր

Անհեթեթ է, աննպատակ և ոչ օգտակար. Աջապահյանը և Մինասյանը՝ Ծառուկյանի՝ Քրիստոսի արձանը տեղադրելու մտադրության մասին

armtimes.com01/14/2022, 6:36

Անհեթեթ է, աննպատակ և ոչ օգտակար. Աջապահյանը և Մինասյանը՝ Ծառուկյանի՝ Քրիստոսի արձանը տեղադրելու մտադրության մասին

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ իր ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Ծառուկյանի խոսքով՝ արձանը լինելու է վերածննդի և հայ ժողովրդին լույսի ճանապարհ ցույց տվող:

ԲՀԿ նախագահը նաև նշել էր, որ մեր հայրենիքն ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը, լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատով է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Նախկին պատգամավորը, սակայն, չէր մանրամասնել, թե ինքը ո՞րն է համարում Հայաստան աշխարհի բարձունքը, որտեղ էլ տեղադրվելու է 33 մ բարձրության արձանը: Ամեն դեպքում, եթե տարածքը մասնավոր սեփականություն չլինի, ապա արձանի տեղադրման որոշումը նախ և առաջ պետք է հաստատի տվյալ համայնքի ավագանին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ծառուկյանի այս մտահղացմանը՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այն համարեց անհեթեթություն:

«Անկախ նրանից՝ մենք քրիստոնյա առաջին ժողովո՞ւրդն ենք, թե՞ ոչ, չկա դրա ո՛չ անհրաժեշտությունը և ո՛չ էլ պարտավորվածությունը: Դարերով եկող մեր եկեղեցիներն արդեն խորհրդանշում են, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Փոխանակ պահենք այդ եկեղեցիները, վերականգնենք դրանք ու ներկայացնենք աշխարհին, ցույց ենք տալու Հիսուս Քրիստոսի մի մեծ արձա՞ն»,- անուղղակի հարցադրում արեց Մինասյանը:

Ըստ նրա՝ Աստծո որդու մեծ արձանը պետք է տեղադրվի պետության որոշմամբ: «Պետությունը պետք է դրա անհրաժեշտությունը տեսնի, նոր որոշում կայացնի»,- կարծում է նա:

Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ լավ է, որ Գագիկ Ծառուկյանը եկեղեցիներ է կառուցում, սակայն լավ կլինի, որ մեկ օր էլ որոշի վերականգնել Կոտայքի մարզի հին եկեղեցիները. «Կարծեմ Կոտայքի մարզի մեկ եկեղեցի վերանորոգել է նա, բայց դա շատ քիչ է: Մեր ունեցածը պահելն է՛լ ավելի կարևոր է, քան Քրիստոսի 180 մետրանոց արձան սարքելը»:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահը ևս նշեց, որ արձան տեղադրելու համար նախ պետք է թույլտվություն ստանալ պատկան մարմիններից: «Կանոնակարգեր կան, որոնք պետք է պահպանվեն, քննարկումներ պետք է լինեն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր