Դեպի վեր

Հայաստան-Վրաստան հանդիմանն ընդառաջ․ մեր հարևանները կհետևե՞ն սերբերի օրինակին

1in.am10/2/2020, 6:36

Հայաստան-Վրաստան հանդիմանն ընդառաջ․ մեր հարևանները կհետևե՞ն սերբերի օրինակին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին Երևանում պետք է մրցի հարևան Վրաստանի ազգային թիմի հետ։ Այս պահին հանդիպման վայրի փոփոխության վերաբերյալ պաշտոնական որոշում չկա։ Հիշեցնենք, որ այսօր Երևանում պետք է կայանար Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» մրցավեճը։ Խաղից երկու օր առաջ, սակայն, ՈՒԵՖԱ-ն, այնուամենայնիվ, որոշում կայացրեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը Երևանում չանցկացնելու մասին։ Եվրոպական ֆուտբոլային կառույցը մասնավորապես հաշվի էր առել սեպտեմբերի 28-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում գտնվող Վարդենիսի շրջանի գյուղերի հրետակոծման փաստը: Ըստ ՈՒԵՖԱ-ի՝ այս պահին մեր երկրում միջազգային ֆուտբոլային հանդիպում անցկացնելն անվտանգության առումով նպատակահարմար չէ։

Նշենք, սակայն, որ Սերբիայի չեմպիոնը պատրաստակամություն էր հայտնել ժամանել Երևան։ «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են խաղալ Հայաստանի մայրաքաղաքում։ «Հավատում եմ, որ ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի մրցող թիմերի անվտանգության հետ կապված խնդիրները և համապատասխան որոշում կկայացնի: Ես կարծում եմ, որ այս դիմակայությունը պետք է Հայաստանում տեղի ունենա: Մենք չենք ցանկանում օգտվել հայ ժողովրդի համար այս բարդ իրավիճակից և փոխել խաղի անցկացման վայրը: Վիճակահանության արդյունքում պետք է խաղանք դրսում. ուրեմն կգնանք և այնտեղ էլ կխաղանք»,- Dnevnik պարբերականի թղթակցին հայտնել էր Տերզիչը։ Հայաստան ժամանելու մտադրության մասին հայտարարել էր նաև «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը։ «Մենք չէինք մտածում, թե որտեղ ենք խաղալու: Մենք նախապատրաստվում էինք խաղին ամենանորմալ ձևով, ու պատրաստվում էինք խաղալ Հայաստանում: Անակնկալ կերպով իրավիճակը ժամ առ ժամ սկսեց փոխվել, ու վերջում Կիպրոս մեկնելու որոշում կայացվեց»,- նշել էր սերբ մասնագետը։

«Ցրվենա Զվեզդայի» Հայաստան գալու պատրաստակամությունը, ինչ խոսք, բարեկամական և մարդասիրական քայլ կարելի է համարել։ Իսկ ի՞նչ որոշում կկայացնի Վրաստանը։ Այս երկրի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հրաժարվել է պատասխանել հարցին Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի վերաբերյալ՝ պնդելով, որ այս պահին մտածում է միայն ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Բելառուսի հետ խաղին մասին: «Ինչո՞ւ եք հարցնում Հայաստանի մասին: Մեր բոլոր ուժերը ու ամբողջ ուշադրությունը նախ և առաջ կենտրոնացած է Բելառուսի հետ խաղի վրա: Միայն հետո Ազգերի լիգա, Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղերն են: Ինչ վերաբերում է քաղաքականությանը ու անհանգիստ վիճակին, ես այդպիսի հարցերին չեմ պատասխանելու»,- նշել է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր