Դեպի վեր

Սա մեր պետության համար պատմական պահ է. պետք է գիտակցել դա. Էմիլ Սարգսյան

slaq.am06/19/2021, 1:12
  • Email
  • Facebook
  • Twitter

Սա մեր պետության համար պատմական պահ է. պետք է գիտակցել դա. Էմիլ Սարգսյան

դաշինքը «Ուղղիր մեջքդ: Կպնենք գործին: Որ ապրենք» կարգախոսով իր գաղափարական և ծրագրային հիմնական դրույթներն է փորձում հասցնել ընտրողին, այն է՝ երկրում հաստատել կայունություն, անվտանգություն և դինամիկ զարգացում, վերականգնել հայի պատիվն ու արժանապատվությունը, ուղղել ժողովրդի մեջքն ու ապահովել արժանապատիվ կյանք: ամսագրի զրուցակիցն է դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Էմիլ Սարգսյանը, ով ծնունդով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից է, ունի աշխատանքային երկարամյա փորձառություն պետական համակարգում, ազգային գաղափարների կրող է և ունակ ուժ՝ ստանձնելու պետական պատասխանատու աշխատանք: Իսկ թե ինչու նա որոշեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ներգրավվեց դաշինքում, գաղափարական և արժեքային ինչպիսի համակարգի կրող է, պարզեցինք նրա հետ հարցազրույցի շրջանակներում: -Պարո՛ն Սարգսյան, Դուք պետական համակարգում աշխատանքային երկարամյա փորձ ունեք, մի փոքր կպատմե՞ք Ձեր անցած ուղու մասին: -Ծնվել և մեծացել եմ Սևան քաղաքում, ավարտել եմ տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել եմ Տնտեսաիրավագիտական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Բուհն ավարտելուց հետո ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, որից հետո անցել եմ աշխատանքի: 2000 թ., Գնումների մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո , ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունը: Քննություն հանձնելուց և փորձաշրջան անցնելուց հետո դարձա գործակալության հիմնական աշխատող: Շուրջ 14 տարի աշխատեցի այդ կառույցում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ: Այնուհետև, ՀՀ վարչապետի կողմից նշանակվեցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, մեկ այլ որոշմամբ՝ մրցույթում հաղթելուց հետո նշանակվեցի այդ կառույցի տնօրեն և աշխատեցի մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը: Իմ դիմումի համաձայն ազատվեցի աշխատանքից. նոր նախարար էր նշանակվել, ով եկել էր թիմով, և ես որոշեցի հեռանալ, ճանապարհ տալ նրանց: Երբ ՀՀ երրորդ նախագահն իմացավ այդ մասին, ինձ հրավիրեց իր մոտ և առաջարկեց աշխատել գնումների բողոքարկման նորաստեղծ խորհրդի անդամ՝ 5 տարի ժամկետով: Նախագահը խնդրեց, որ ղեկավարեմ և կայացնեմ այդ ինստիտուտը՝ ներդնելով իմ աշխատանքային փորձը: Երբ անցա աշխատանքի, կարճ ժամանակ անց տեղի ունեցավ հեղափոխությունը, բավականին փոփոխություններ կատարվեցին օրենսդրական դաշտում, որդեգրվեց այնպիսի աշխատաոճ, որը դեմ էր իմ սկզբունքներին: Ես չէի կարող դեմ գնալ իմ արժանապատվությանը, այնուհետև իմ նկատմամբ գործադրվեցին ճնշումներ: Չեմ ցանկանում մանրամասնությունների մեջ խորանալ, պարզապես կասեմ, որ հրաժարվեցի շարունակել աշխատել, քանի որ ինձ համար իմ սկզբունքներն ու արժեքները շատ ավելի կարևոր են: -Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել դաշինքով՝ ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզը:
-Թեև երբեք ակտիվ քաղաքականության մեջ չեմ եղել, բայց դեռևս 2004թ. անդամակցել եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կենդանության օրոք: Մենք շատ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունեինք: Հպարտ եմ, որ ՀՀԿ անդամ եմ եղել: Իսկ Արթուր Վանեցյանն իմ բանակային ընկերն է, մենք միասին ենք ծառայել ՀՀ զինված ուժերում, ընկերացել: Մենք ոչ միայն ընկերներ ենք, այլ նաև համախոհներ: Երբ նա ասաց, որ ցանկանում է կուսացություն հիմնել և պայքարել մեր հայրենիքի պաշտպանության և զարգացման համար, որոշեցի նրա հետ միասին անցնել այդ ճանապարհը: Այժմ Սևանի տարածաշրջանի կուսակցության նախագահն եմ և կուսակցության մարզային կառույցի նախագահի տեղակալը: -Այսօր դաշինքը իր առջև նպատակ է դրել երկիրը դուրս հանել այս ծանր վիճակից, ուղղել ժողովրդի մեջքը. որո՞նք են երկրի առաջնահերթ խնդիրները: -Այսօր մեր երկրի ամենաառաջնահերթ խնդիրը` անվտանգության ապահովումն է. ՀՀ քաղաքացին պետք է ապրի խաղաղ և ապահով Հայաստանում: Մենք կագնած ենք սարսափելի իրականության առջև՝ թշնամին գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, իսկ մեր իշխանություններն անգործության են մատնված: Ես ծանոթներ ունեմ, ում որդիները կանգնած են սահմանին, նրանք այնպիսի բաներ են պատմում, որոնք որևէ կերպ ընդունելի և հասկանալի չեն ինձ համար, իսկ նրանց ծնողները վախով ու սարսափով են ապրում՝ ոչ քուն ունեն, ոչ՝ դադար: Այս իշխանություններն այնպես արեցին, որ ազգի մեջքը կոտրվեց: Ինքս մասնակցել եմ պատերազմին, տեսել եմ հայ զինվորի բազկի ուժը և այժմ չեմ կարող հարմարվել այս իրավիճակին, մենք պետք է ուղղենք մեր մեջքը, վերականգնենք մեր արժանապատվությունը: Իհարկե, կան նաև այլ առաջնահերթություններ, որոնք մանրամասն ներայացված են մեր նախընտրական ծրագրում՝ ուղղված ՀՀ տնտեսության զարգացմանը, արդյունավետ լուծումներ՝ յուրաքանչյուր ոլորտի առաջընթացին: -Ի՞նչ խնդիրներ եք տեսնում մարզում: -Ինձ շատ է մտահոգում Սևանա լճի վիճակը, այն պատշաճ կերպով չի մաքրվում. ե՞րբ էինք տեսել, որ այն ծաղկեր: Ես հիշում եմ, որ մինչև հեղափոխությունը կար ծրագիր՝ լիճը մաքրելու, գործի էր դրվում հատուկ տեխնիկա: Իսկ այսօր իշխանությունները զբաղված են միայն տներ ու տարբեր կառույցներ քանդելով միայն՝ մոռանալով, որ քաղցրահամ ջուրն ամենաթանկ հարստությունն է աշխարհում, որը մենք ունենք: ՀՀ Գեղարքունիքի մարզում կարելի է զարգացնել ջերմոցային տնտեսությունները: Պետք է մոնիթորինգ անցկացնել, մշակել հատուկ քաղաքականություն, թե որ մշակաբույսից որքան պահանջարկ կա և դրանով առաջնորդվելով՝ վարել մարզի ջերմատների ընդհանուր գործունեությունը, որպեսզի որևէ տնտեսվար չտուժի, բոլորի ստացած բերքը սպառվի, այն էլ՝ շահավետ պայմաններով: Բայց այսօր մենք չունենք գործող գյուղնախարարություն, խնդիրները շատ են, մեծ աշխատանք կա անելու այս ոլորտում: Մեր մարզում կարելի է զարգացնել այլընտրանքային՝ արևային էներգիայի կայանները: Գաղտնիք չէ, որ Գեղարքունիքի մարզում արևային ամենաերկար օրերն են լինում, ինչը լուրջ ռեսուրս է՝ զարգացնելու արևային էներգետիկան: Պետք է ավելացնել նաև համայնքների բյուջեն, քանի որ դրանք շատ փոքր են համայնքի խնդիրները լուծելու համար: Մեր մարզի լեռնային գոտին մեծ հնարավորություն է տալիս զարգացնելու անասնապահությունը, ինչը ևս շատ կարևոր ռեսուրս է, որը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 477 484
EUR 555 571
RUR 6.53 6.78
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր