Գերմանիայի ԶԼՄ-ները ներկայացնում են իրավիճակն Արցախում միակողմանի եւ շատ աղոտ կերպով, ուստի մեզ համար կարեւոր է ժամանել եւ տեղում ամեն ինչ տեսնել մեր աչքերով: Մենք եղել ենք Շուշիում, եւ տեսել ենք Ադրբեջանի կողմից հրթիռակոծված եկեղեցին, այսօր տեսել ենք՝ ինչպես են հրետակոծել քաղաքացիական օբյեկտները, ընդ որում՝ դրանց մերձակայքում որեւէ ռազմական օբյեկտներ չեն եղել: Այդ մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոթրեն:
«Մենք հաստատում ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հրետակոծում է Արցախի խաղաղ բնակիչներին, ինչը լուրջ հանցագործություն է ընդդեմ մարդկության»,-նշել է նա: Քոթրեն կոչ է արել աշխարհի բոլոր խորհրդարաններին խոսքից գործի անցնել, պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի եւ Բաքվի դեմ, որպեսզի ստիպեն նրանց դադարեցնել ռազմական գործողությունները: Որպես Գերմանիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցություն՝ մենք կարող ենք ազդել երկրի իշխանության վրա պատժամիջոցներ սահմանելու համար: Օրինակ, զենքի մատակարարման էմբարգո սահմանել Թուրքիայի համար, արգելել պաշտոնյաների մուտքն կամ սառեցնել նրանց ֆինանսական հաշիվները բանկերում: Գերմանիան մյուս եվրոպական երկրների հետ միասին պետք է ճնշում գործադրի Բաքվի եւ Անկարայի վրա:
Մեր խնդիրը կայանում է նրանում, որ բարձրաձայնենք գերմանական եւ եվրոպական այլ երկրների հասարակությունում ողջ օբյեկտիվ տեղեկատվությունը»,-պարզաբանել է պատգամավորը: Քոթրեն նշել է Ռուսաստանի կարեւոր դերը կողմերի հրադադարի գործում: «Շատ կարեւոր է տեղեկացնել միջազգային հանրությանը, որ դա ոչ թե տեղական հակամարտություն է, այլ մեծ պատերազմ, որտեղ Բաքուն եւ Անկարան կիրառում են արգելված զենքեր ընդդեմ խաղաղ բնակչության: Կա վտանգ, որ այդ ամենը կարող է հանգեցնել նոր ցեղասպանության: Այդ պայմաններում անհրաժեշտ ենք համարում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ»,-հավելել է նա:
«Եվրոպան պետք է նաեւ ներքաշի Ռուսաստանին, չեղարկի նրա դեմ պաժտամիջոցներն ու սահմանի դրանք ընդդեմ Թուրքիայ...
Կարդալ ամբողջովին