Դեպի վեր

Էրդողանը փոխել է Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը. Չավուշօղլուն ու Աքարն առայժմ ցանկերում չկան

armtimes.com06/4/2023, 8:06

Էրդողանը փոխել է Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը. Չավուշօղլուն ու Աքարն առայժմ ցանկերում չկան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է գրեթե ողջ կառավարության կազմը, այդ թվում՝ առանցքային գերատեսչությունների ղեկավարներին։ Նա շաբաթ օրը հրապարակել է հանրապետության կառավարության նոր կազմը։

Առանցքային փոփոխություններ ու պաշտոններ

Արտաքին գործերի նախարարության ղեկավարն է այսուհետ հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով Ազգային հետախուզական կազմակերպությունը ղեկավարում էր 2010 թվականի մայիսից։

Նրա փոխարեն Ազգային պաշտպանության նախարարությունը կղեկավարի գեներալ Յաշար Գյուլերը, ով զբաղեցնում էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Ներքին գործերի նախարարության ղեկավարը լինելու է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան, որը Ստամբուլի նահանգի նահանգապետն էր 2018 թվականից, իսկ մինչ այդ ղեկավարել է Գազիանթեփ նահանգը։

Մեհմեթ Շիմշեքը որպես ֆինանսների նախարար հրավիրվել է զբաղվելու երկրի տնտեսության բարդ իրավիճակով։ Նա այս պաշտոնն արդեն զբաղեցրել է 2009-2015 թվականներին, իսկ նախկինում եղել է տնտեսական հարցերով պետական նախարար (2007-2009 թթ.):

Ալփարսլան Բայրաքթարը, ով նախկինում աշխատել է էներգետիկայի փոխնախարար, կդառնա էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ղեկավար։

Էրդողանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, չի ավելացրել փոխնախագահների թիվը՝ ասելով, որ «մեկ տեղակալը բավական է», բայց այս պաշտոնում փոխել է Ֆուաթ Օքթային։ Նոր փոխնախագահը կլինի Ջևդեթ Յըլմազը, ով նախկինում եղել է կառավարության անդամ։ 2009-2011 թվականներին եղել է պետնախարար, 2011-2016 թվականներին՝ Թուրքիայի զարգացման նախարար և տնտեսական հարցերով փոխվարչապետ։

17 նախարարներից միայն երկուսն են մնացել իրենց պաշտոններում՝ Ֆահրեթթին Քոջան (Առողջապահության նախարարություն) և Մեհմեդ Նուրի Էրսոյը (Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն):

Այլ նախարարներ

51-ամյա Յըլմազ Թունչը կգլխավորի Թուրքիայի արդարադատության նախարարությունը։ Նա Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է։ Եղել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ։

Երիտասարդության և սպորտի նախարարությունը կղեկավարի Օսման Աշկին Բակը։ Նա մասնագիտությամբ ինժեներ է, վերջին չորս գումարման պատգամավոր է ընտրվել։

Առևտրի նախարար է նշանակվել Օմեր Բոլատը. 1984-ին նա ավարտել է Պոլսի Մարմարա համալսարանի տնտեսագիտության և վարչական գիտությունների ու միջազգային տնտեսագիտության բաժինները։

Աբդուլքադիր Ուրալօղլուն դարձել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավար։ Մինչ այդ՝ 2018 թվականից նա ղեկավարում էր տրանսպորտի նախարարությանը կից Թուրքիայի ավտոճանապարհների գլխավոր տնօրինությունը։

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը կգլխավորի Մեհմեդ Օժասեքին, ով նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հուլիսը։

Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարարը կլինի Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը, ով թուրքական ծագումով նախկին բելգիացի քաղաքական գործիչ է և 2020 թվականի հունվարից զբաղեցրել է նաև Ալժիրում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը կգլխավորի Վեդատ Յշիխանը։ Նախկինում նա եղել է Անկարայի Հաջեթեփե համալսարանի սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ և Տնտեսագիտության և վարչական գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ։

Թուրքիայի ազգային կրթության նոր նախարարը կլինի Յուսուֆ Թեքինը, ով այս գերատեսչությունում զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը 2013 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հուլիսը։

Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը նշանակվել է արդյունաբերությա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր