ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ 2022 թ-ին ՀՀ և ԱՄԷ առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։
Այս մասին նա հայտարարել է այսօր Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Ըստ նրա՝ Արաբական Միացյալ Էմիրությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ Հայաստանի Հանրապետության համար դարձել են երեք խոշոր առևտրային գործընկերներից մեկը։ Ըստ նրա` 2022 թ-ին ՀՀ և ԱՄԷ առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։
«2023 թ առաջին յոթ ամսվա տվյալներով` մեր երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 870 մլն դոլար, որը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին հայկական կողմից մասնակցում է 200-ից ավելի գործարար։ Սա նախորդ 25 տարվա ընթացքում Հայաստան-ԱՄԷ ամենախոշոր գործարար համաժողովն է»,- ասաց նա։
Քերոբյանի համոզմամբ` դա արձագանքն է այն զարգացող տնտեսական հարաբերությունների, որոնք ՀՀ-ն ունի ԱՄԷ գործընկերների հետ։
«Տնտեսական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ բազմաշերտ են` ֆինանսական, անշարժ գույքի, առևտրի, արդյունաբերության, մշակույթի, առողջապահության ոլորտներում և այլն։ Գիտեք, որ զբոսաշրջության բնագավառում էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրեց համաձայնագիր, ըստ որի` երկու երկրների միջև վիզաների ռեժիմը չեղարկվում է։ Սա կարևոր է մեզ համար թե՛ ներգնա, թե արտագնա տուրիզմի համար»,- հայտարարեց նա։
Նախարարը նկատեց՝ ԱՄԷ-ի հետ տնտեսական բոլոր շերտերում տեսնում է դեռևս չիրացված պոտենցիալ և այժմ մի շարք խոշոր ծրագրեր են քննարկվում։ Նախատեսվում է խոշոր ներդրումներ անշարժ գույքի, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում․ «Կարծում ենք, որ այս բիզնես ֆորումից հետո դրա...
Կարդալ ամբողջովին