Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նախօրեին անդրադառնալով իր կենսագրության վաղեմի դրվագի մասին մամուլի հրապարակած տեղեկությանը, արել է բավականին սուր հայտարարություն: Տեղեկություն էր հրապարակվել, որ Պապիկյանը թաքցրել է իր դատվածությունը: Նախարարը պարզաբանել է, որ դեպքը տեղի է ունեցել ծառայության տարիներին՝ մոտ 13 տարի առաջ, և տեղի է ունեցել սահմանապահ զորամասում, այսինքն՝ ոչ հայկական զինուժում: Սակայն դեպքի մանրամասները և նախարարի պարզաբանումը, ըստ ամենայնի, արդեն քաջածանոթ են ընթերցողին, և այդ իմաստով չկա հավելյալ վերաշարադրման կարիք:
Հետաքրքիրն այն է, որ նախարար Պապիկյանը փաստորեն կասկած է հայտնել, որ այդ տեղեկությունը մամուլին է հասել ուժային կառույցների բարձրաստիճան որևէ պաշտոնյայի միջոցով և թողտվությամբ, քանի որ, ըստ նրա՝ այդօրինակ տեղեկատվությունը պահվում է փակ և հասանելի է միայն այդ կերպ: Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ դիմում է ոստիկանության ու ԱԱԾ պետերի ժամանակավոր պաշտոնակատարներին, որպեսզի նրանք պարզեն, թե ինչպես է տեղեկությունը հայտնվել մամուլում: Պապիկյանն ակնարկել է՝ օգտագործելով «պատիվ ունեմ» արտահայտությունը, որը, ինչպես հայտնի է, քաղաքական շրջանառության մեջ հայտնվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությամբ: Արդյոք Սուրեն Պապիկյանը դրանով ակնարկում էր ԱԱԾ նախկին պետի՞ն, թե՞ ոչ:
Բանն այն է, որ այստեղ կարող է լինել մեկ այլ հետաքրքրական հանգամանք, արդեն ավելի լայն իմաստով: Խոսքն այն մասին է, որ փաստորեն կարող է այդ կերպ շրջանառության մեջ հայտնվել փակ տեղեկատվության մի մեծ ծավալ, որ կարող է տնօրինել Արթուր Վանեցյանը՝ ի նախկին պաշտոնե: Այն...
Կարդալ ամբողջովին