Դեպի վեր

Որոշ կարծիքների համաձայն՝ Ուկրաինա պետության գոյությունը հարցականի տակ է. ռազմագետը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

armtimes.comօր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Որոշ կարծիքների համաձայն՝ Ուկրաինա պետության գոյությունը հարցականի տակ է. ռազմագետը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

2022 թվականի փետրվարի 24-ը սկսվեց Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ: Պատերազմին նախորդեց Ռուսաստանի կողմից, ուկրաինական տարածքից օկուպացված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմն ունի երկու փուլ: Այժմ երկրորդ փուլում ենք:

«Առաջին փուլը մինչև այս տարվա կեսն էր, երբ մասսայական հարված հասցվեց Կիևի, Սումի, Չերնիգովի, հարավային Դոնբասի ուղղություններով: Այդ ընթացքում մենք տեսնում էինք շլացուցիչ առաջխաղացում և թվում էր, թե պատերազմը ընդամենը մի քանի օրից կավարտվի, սակայն այդպես չեղավ: Ուկրաինան սկսեց դիմադրություն ցույց տալ, արևմուտքից աննախադեպ օգնություն եղավ Ուկրաինային: Երկրորդ փուլում Ռուսաստանը ուժերը կենտրոնացրեց դոնբասյան ճակատում»,-«Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանն իր առջև դրված խնդիրների մոտ 80 տոկոսն իրականացրել է: Դոնբասյան հանրապետությունների վարչական տարածքները գրեթե գրավված են, մնացել է Սլավյանսկն ու Կրամատորսկը: Այս տարածքների գրավումն էլ ռազմագետը համարում է երկրորդ փուլի ավարտը:

«Կարծում եմ՝ երկրորդ փուլն ամառվա վերջում հաջողությամբ ավարտված կլինի, սակայն կսկսի երրորդ փուլ: Այս անգամ ՌԴ-ն կհարձակվի կա՛մ Խարկովի, կա՛մ հարավային Օդեսայի ուղղությամբ: Օդեսային հարձակման առավելությունն այն կլինի, որ Ռուսաստանը Ուկրաինային կկտրի Սև ծովից: Այսինքն՝ հարավային ուղղությամբ Ռուսաստանը ռուս կայսրության սահմանների ժամանակահատվածին կվերադառնա: Խարկովի գրավումը ավելի կայուն հաջողություն կբերի: Այս քաղաքը շատ մեծ է, եթե մարդիկ նույն կերպ դիմադրեն, ինչպես օրինակ՝ Մարիուպոլում, ծանր մարտեր կլինեն քաղաքի համար»,-նշում է մեր զրուցակիցն ու հավելում՝ իր կարծիքով՝ ՌԴ-ն առաջին տարբերակը կընտրի:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի գործերը ճակատում այնքան էլ վատ չեն, ինչպես կուզեր արևմուտքը, սակայն ռուսական կողմն ունի մեծաթիվ՝ մոտ 20 հազար մարդկային կորուստ, ինչը՝ լավ չէ.«Ռուսական կողմն այս պատերազմի ընթացքում կորցրեց նաև իր հեղինակությունը: Այնպիսի երկրորդական խաղացողներ, ինչպիսիք են՝ Ղազախստանն ու Ադրբեջանը, իրենց երբեմն, հանդուգն են պահում Ռուսաստանի նկատմամբ: Ալիևն օրեր առաջ եվրոպական կազմակերպության հետ գազային պայմանագիր ստորագրեց, և այդ քայլով քար նետեց Ռուսաստանի «այգին»»:

Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մեր տարածաշրջանում էլ ամեն բան հարթ չէ.«Իրան-Թուրքիա- ՌԴ հանդիպմանն էլ Իսրայելն է խանդով վերաբերվում, որովհետև Իրանը հայտարարեց՝ ատոմային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորության մասին, իսկ դա Իսրայելի համար կենաց-մահու խնդիր է: Վիճակը վատթարանում է նաև Իրաքում: Այսօր Թուրքիան հայտարարեց, թե պատրաստ է հարվածներ հասցնել: Հայաստանը «բլթբլթացող տաք կաթսայի» կենտրոնում է հայտնվել, ինչն այդքան էլ լավ չէ»:

Անդրադառնալով Ռուսաստանի այն հայտարարությանը, թե մենք այս պատերազմում մեր ամբողջ ներուժը չենք կիրառել, Հակոբյանն ասում է՝ համաձայն չէ այս տեսակետի հետ:

«Ռուսաստանն Ուկրաինայում կենաց-մահու կռիվ է տալիս, ինչ միջոց ունի՝ բացի ատոմային զենքից, օգտագործում է: Սխալ է ասել, թե մենք ամբողջ ուժով դեռ չենք կռվում: Ռուսական ռազմավարչական ապարատն ունի լուրջ թերություններ, մյուս կողմից էլ արևմուտքն անընդհատ օգնում է Ուկրաինային: Պուտինյան դարաշրջանում ռուսական բանակը մի շարք մանր մարտերի տակից պատվով է դուրս եկել. օրինակ՝ ռուս-վրացական պատերազմ, գործողություններ Սիրի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 410 422
EUR 411 436
RUR 6.3 7.44
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր