ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում Անգոլայի, Կամերունի, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության, Նիգերիայի հետ ձեռնպահ քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման հարցի քննարկմանը:
Ի պատասխան ԼՂՀ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինձ հետաքրքիր է, որ այդ երկրների անունները թվարկում էիք՝ ի՞նչ նկատի ունեիք: Նկատի ունեմ՝ ձեզ համար երկրների որոշակի սորտավորո՞ւմ կա: Ես զարմանում եմ, որ այդպիսի հարցեր ծագում են, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, Հայաստանը չունի մի ուղղության, մի կողմի շահեր, սկզբունքներ: Այդ սկզբունքների համադրությամբ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականի հեղափոխության ժամանակ հայտարարել են՝ հեղափոխությունը ներհայաստանյան օրակարգ է և իրենք չեն պատրաստվում հեղափոխությունն արտահանել կամ ներմուծել:
...
Կարդալ ամբողջովին