Կայացել է ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են «Նոա» և «Արարատ» ակումբների կողմից համապատասխանաբար «Նոա»-«Արարատ» և «Արարատ-Արմենիա-Լոռի» հանդիպումների ընթացքում տեղի ունեցած որոշակի դրվագների վերաբերյալ վիճարկումները:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Դիտելով և մանրամասն ուսումնասիրելով 11.09.2020-ին կայացած «Նոա»-«Արարատ» հանդիպման 88-րդ րոպեին գրանցված դրվագի տեսագրությունը՝ Մրցավարական կոմիտեի անդամները որոշեցին, որ խաղային տվյալ իրավիճակում «Արարատ» թիմի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում խախտում է խաղի կանոնները, և մրցավարը պետք է անմիջապես նշանակեր 11-մետրանոց հարված, սակայն դա անում է 11 վայրկյան անց:
Ըստ այդմ՝ ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշեց մասնակիորեն բավարարել «Արարատ» ՖԱ վիճարկումը: Ըստ ՀՖՖ մրցավարական կոմիտեի՝ մրցավարը կայացրել է ճիշտ որոշում՝ նշանակե...
Կարդալ ամբողջովին