Դեպի վեր

«Մարտի 1-ի» գործով դիրքորոշումը՝ ճանապա՞րհ դեպի ՍԴ դատավորի պաշտոն

panorama.am07/31/2020, 12:18
  • Email
  • Facebook
  • Twitter

«Մարտի 1-ի» գործով դիրքորոշումը՝ ճանապա՞րհ դեպի ՍԴ դատավորի պաշտոն

Նախօրեին ՍԴ դատավորի Կառավարության թեկնածուն՝ Վահրամ Ավետիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում մոտ 3 ժամ տևողությամբ հանդիպում ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վահրամ Ավետիսյանն ասաց, որ ի թիվս այլ հարցերի պատգամավորներն իրեն հարցեր են ուղղել նաեւ «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ, ինքը որպես ՀՀ քաղաքացի ունի իր մոտեցումը եւ ներկայացրել է այն պատգամավորներին՝ «չակերտները բաց»։

Որքանո՞վ է ճիշտ Սահմանադրական դատարանի ապագա դատավորի համար կուսակցության հետ նման հանդիպումը եւ իր դիրքորոշում հայտնելը այնպիսի հարցի շուրջ, ինչպիսին «Մարտի 1-ի» գործն է, որի վերաբերալ այս պահին ՍԴ-ում վարույթ կա։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ի հետ զրույցում արձագանքելով այս հարցին ասաց, որ մենք գնալով ավելի շատ ենք գլորվում դեպի կուսակցապետություն, եւ, որ երբեք այդքան մոտ չենք եղել Խորհրդային ժամանակներում կուսակցության դոմինանտների դերով քաղաքական համակարգին, որքան հիմա. «Այն աստիճան բնական է դա դիտվում շատերի կողմից, որ առանձնապես որեւէ մեկը դրա մասին չխոսեց։ Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե հանդիպումը տեղի ունենար օրինակ ԱԺ խմբակցությունների ձեւաչափով։ Այստեղ խնդիրը վերաբերում է ոչ թե թեկնածուին, այլ հրավիրող կողմին, որովհետեւ հրավիրող կողմն է, որ ոչ պատշաճ ձեւաչափ է ընտրել հանդիպման համար։ Իշխող քաղաքական ուժը, որն իրականում որոշում է՝ այդ մարդը դառնալու է ՍԴ դատավոր, թե ոչ, փորձում է սեփական դիրքորոշումները եւ սեփական մոտեցումները պարտադրել»։

Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ դատավորի թեկնածուների հետ հանդիպումն ընդունված պրակտիկա է, եւ ժամանակին իր հետ էլ են հանդիպել խմբակցությունները. «Նույնպիսի հարցեր տալիս էին նաեւ ԱԺ դահլիճում հրապարակավ»։

Մեր հարցին՝ արդյոք «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ թեկնածուի դիրքորոշմանը ծանոթանալը պատգամավորների համար որոշիչ դեր չի՞ խաղա այդ թեկնածուի օգտին կամ դեմ քվեարկելիս, Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, այդ հարցուպատասխանը նույնպես դեր է խաղում պատգամավորների կողմից թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու հարցում»։

Հրայր Թովմասյանի խորհրդական Գրիգոր Մուրադյանի խոսքով՝ կուսակցության հետ հանդիպումն ընդամենը տեխնիկական մի փոքրիկ վրիպում է ՍԴ-ի շուրջ իրականացվող այս ամբողջ հակասահմանադրական գործընթացում։

«Իմ գնահատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 488.5
EUR 566 578
RUR 6.54 6.73
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր