Դեպի վեր

SIOP նախագահ. Հայաստանյան համաժողովն իմ մասնակցածներից ամենահաջողվածն ու տպավորիչն էր

panarmenian.net05/24/2023, 9:06

SIOP նախագահ. Հայաստանյան համաժողովն իմ մասնակցածներից ամենահաջողվածն ու տպավորիչն էր

24 մայիսի 2023 - 13:01 AMT

PanARMENIAN.Net - Ավարտվել է մայիսի 18-21-ը Երևանում տեղի ունեցած Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը (SIOP Asia 2023 XV Congress)։

SIOP նախագահ Գիլերմո Շանտադան միջոցառման ավարտին նշել է, որ հայաստանյան համաժողովն իր մասնակցածներից ամենահաջողվածն էր, ուր ամեն մանրուք հաշվի էր առնված, և այստեղ մեծ ուշադրություն էր հատկացված մարդկային կողմին. մասնակիցների համար ապահովված էին բոլոր պայմանները` թե՛ գիտական հատվածի արդյունավետության, և թե՛ երկրի բժշկագիտական ներուժին ծանոթանալու համար։

Համաժողովի մասնակիցների թիվը գերազանցել է 500-ը․ մասնակցում էին թե՛ Հայաստան ժամանած, և թե՛ առցանց միացած մասնագետներ աշխարհի ամենատարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։

Նրանց բոլորին միավորել էր մանկական քաղցկեղի դեմ համատեղ պայքարն ու կյանքեր փրկելու ձգտումը, մարդկանց բուժման ժամանակակից լուծումներով կիսվելու ու ոլորտը զարգացնել ցանկությունը։

Որպես դրական արդյունք՝ քննարկվել են բազմաթիվ կառույցների հետ համագործակցության հեռանկարային հնարավորություններ. շատերը նշում էին, որ կցանկանան իրենց պացիենտների/բուժառուների հետագա բուժումը Հայաստանում շարունակել և խորացնել փոխգործակցությունն այս ուղղությամբ։

«Մենք պատվով ընդունեցինք համաժողովը Հայաստանում և հնարավորություն ստեղծեցինք տեղի մասնագետների և ուսանողների համար ծանոթանալու ոլորտի համաշխարհային անցուդարձին և զարգացումներին, «առաջին ձեռքից» լսելու ոլորտի լավագույններին։ Մյուս կողմից մեզ հաջողվեց միջազգային բժշկական հանրության շրջանում ճանաչելի դարձնել հայ տաղանդավոր բժիշկներին և բարձրացնել նրանց հեղինակությունը, ներկայացնել այն բժշկագիտական ներուժը, որ ունի Հայաստանն այս ոլորտում»,—նշել է Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։

Կազմակերպիչների ջանքերի շնորհիվ SIOP Asia 2023 համաժողովի մասնակիցներին շնորհվելու է 24 ՇՄԶ կրեդիտ Եվրոպական հավաստագրման խորհրդի (EACCME®) կողմից շարունակական մասնագիտական զարգացման համար։

Ինչպես նշել են բանախոսներից շատերը՝ ցածր և միջին եկամուտ ունեցող զարգացող երկրներում շատ սուր է մանկական քաղցկեղի դեմ պայքարը, և SIOP-ի նման կառույցներն աջակցում են գիտական, մասնագիտական փորձառության տարածմանն ու փորձի փոխանակմանը հատկապես այդ երկրներում։

Ինչ վերաբերում է գիտական հատվածին, ապա առաջին օրը, վերջերս Գետահովիտում հիմնադրված քաղցկեղ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար նախատեսված հոգևոր-վերականգնողական կենտրոնում, անցկացվել է Քաղցկեղը վերապրածների (Survivorship Symposium) վերաբերյալ սիմպոզիում։ Այստեղ քննարկվել են հիմնախնդիրներ, որոնց բախվում են թե՛ պացիենտները, և թե՛ բժշկական անձնակազմը, նշվել նման կենտրոնների առկայության կարևորությունը ցանկացած երկրում։

Քաղցկեղի նախատրամադրվածությանը և իմունաուռուցքաբանությանն առնչվող և մի շարք այլ կարևոր հարցեր մասնագետները քննարկել են համապ

Քաջ հայտնի է հոգեբանների և սոցիալ-հոգեբանական անձնակազմի դերը քաղցկեղի բուժման ընթացքում․ Սոցիալ-հոգեբանական սիմպոզիումը (Psychosocial Symposium) միավորել էր մասնագետների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հայաստանից՝ քննարկելու խնդիրներն ու դրանց հաղթահարման նոր մոտեցումները հոգեբանության մեջ։ Քաղցկեղի պարագայում հոգեբանական աջակցությունը ոչ միայն բուժառուներին է խիստ անհրաժեշտ, այլ նաև նրանց հարազատներին ու բժշկական անձնակազմին՝ հաղթահարելու և հատկապես հուզական այրման չբախվելու համար։

Սիմպոզիումներ են անցկացվել` նվիրված ռեգիստրներին (Registry symposium), վիրահատական (Surgical Treatment symposium) ու ճառագայթային բուժմանը (Radiotherapy Symposium), ինչպես նաև քույրական գործին։ Վերջինիս շրջանում հաղթողներն անգամ ստացել են կրթաթոշակներ լավագույն զեկույցների համար։

Բացման արարողության ընթացքում կարևորագույն իրադարձություններից էր Մանկական ուռուցքաբան֊արյունաբան, ոսկրածուծի փոխպատվաստման համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ Լոուրենս Բ. Ֆոլկներին՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման շնորհումը։

Պրոֆեսոր Ֆոլկների աջակցությամբ է Հայաստանում հիմնադրվել է ալոգեն փոխպատվաստումը, ինչի շնորհիվ Հայաստան ժամանած 4 երեխա արդեն իսկ լիովին ապաքինված վերադարձել է Աֆրիկա՝ իրենց հարազատների մոտ։

ԵՊԲՀ դասախոսը` «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդ»

SIOP ASIA 2023 15-րդ համաժողովի շրջանակում «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանին և Կամբոջայում ճապոնական Heart մանկական բժշկական կենտրոնի մանկաբուժության տնօրեն Մարիկո Կակազուին:

Համանուն խորագրով հանդիպմանը մայիսի 20-ին պատվաբեր այս մրցանակին արժանացած մասնագետները ներկայացրել են իրենց պատմությունը, ոլորտում կատարած աշխատանքները:

Մարիկո Կակազուն ճապոնուհի է, ով արդեն հինգ տարի աշխատում է Կամբոջայում:

«Այս մրցանակը նպատակ ունի ի ցույց դնելու փաստը, որ նույնիսկ այնպիսի ծանր մասնագիտության մեջ, ինչպիսին մանկական ուռուցքաբանությունն է, կան կանայք, ովքեր կարողացել են համատեղել ընտանիքը, աշխատանքը և հաջողություններ են արձանագրել: Եվ սա պետք է մոտիվացնի այն կանանց, ովքեր այս ամենին թերահավատորեն են մոտենում», - իր խոսքում ընդգծել է Լիլիթ Սարգսյանը, ով նաև նշել է, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության կողմից անցկացվող միջոցառումը հնարավորություն տվեց մասնակիցներին ընդհանրացնելու, քննարկելու ոլորտի բոլոր ասպեկտները, ամրապնդելու կապերը և պատվով ներկայացնելու Հայաստանը աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բժիշկ-գիտնականներին:

«Համաշխարհայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր