PanARMENIAN.Net - Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների խորվաթական մատակարարն ու Ericsson-ի զուգորդված կազմակերպությունը, շարունակում են երկարամյա գործակցությունը։ Գործընկերները միավորել են ուժերը՝ Հայաստանում հեռահաղորդակցության զարգացման և ընդլայնման նպատակով, ինչից կշահեն ոչ միայն վերջնական օգտատերերը, այլև ձեռնարկությունները։
«Ռազմավարական զարգացման և արդիականացման այս նոր դարաշրջանը կարևոր հանգրվան է Ucom-ի համար։ Երախտապարտ ենք Ericsson Nikola Tesla-ի մեր գործընկերներին՝ մեզ հետ նորարարության այս ճանապարհն անցնելու և Հայաստանում իրենց ամենաառաջադեմ տեխնոլոգիաների գործարկումը վստահելու համար։ Ucom շարժական ցանցի արդիականացումը չափազանց կարևոր է մեր հաճախորդներին ամենահուսալի ու նորարարական հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ինչն անհրաժեշտություն է ցանկացած ժամանակակից բիզնեսի կամ հաստատության արդյունավետ գործունեության համար։ Այս ներդրումով Ucom-ը վճռական է ավելի մեծ արդյունավետությամբ, պատրաստակամությամբ և ճկունությամբ բավարարել իր բաժանորդների ապագա պահանջները՝ ստեղծելով օգտվողների նոր տեսակի փորձառություն բոլորի համար։ Սա կհզորացնի Հայաստանի տնտեսությունը և կաջակցի դրա շարունակական աճին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Այս գործակցությամբ ներմուծվում է «կանաչ» պատասխանատվության նոր մոդելը՝ ավելի փոքր ածխածնի հետքով, ի լրումն էներգիայի նվազագույն սպառման։ Այս ներդրմամբ Ucom-ը կապահովի ավելի մեծ արդյունավետություն, պատրաստվածություն և ճկունություն՝ բավարար...
Կարդալ ամբողջովին