Թուրքիան պարտավոր է դուրս գալ ՆԱՏՕ-ից: Այս մասին ասել է «Ռոդինա» կուսակցության փոխնախագահ Էթեմ Սանջակը, նրա խոսքերը մեջբերում է Aydınlık թերթը։
«ՆԱՏՕ-ն իր սադրանքներով ստիպում է մեզ գնալ այդ գործողությունների, վերջապես փորձում է մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին: Թուրքիան հինգ-վեց ամսից դուրս կգա ՆԱՏՕ-ից, կառույցից դուրս գալը դարձել է հրատապ և պարտադիր»,- ասել է նա:
Սանջակի խոսքով՝ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ թուրք բնակիչների 80 տոկոսը ԱՄՆ-ին համարում է Անկարայի դեմ թշնամական ու ապակառուցողական քաղաքականություն վարող երկիր։
«Վերջերս կրկին թուրք ժողովուրդը համակրում է Ռուսաստանին և Պուտինին, ժողովուրդը տեսավ մոտեցող սպառնալիքները և առաջ անցավ կառավարություններից»,- եզրափակել է քաղաքական գործիչը։
Անցյալ շաբաթ օրը դանիական ծայրահեղ աջ «Դժվար գործարք» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը այրել է Ղուրանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ՝ նախապես Շվեդիայի իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու...
Կարդալ ամբողջովին