Դեպի վեր

Վրաստանի ցանկացած կառավարություն լավ կաշխատի Հայաստանի հետ, Սաակաշվիլու դեպքում՝ էլ առավել ընդգծված լավ

1in.am09/12/2020, 2:06

Վրաստանի ցանկացած կառավարություն լավ կաշխատի Հայաստանի հետ, Սաակաշվիլու դեպքում՝ էլ առավել ընդգծված լավ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, որքան էլ Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձությունները Հայաստանի հետ անմիջական առնչություն չունեն, այնտեղ սպասվող ընտրությունները բավականին հետաքրքիր են, և ներքաղաքական պայքարն էլ կարող է  ուշագրավ զարգացումներ ստանալ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք հարևան երկրում ընթացող զարգացումների շուրջ։

– Կարող եմ ասել, որ իրենք բավականին լուրջ ու դրական փոփոխություններ են իրականացրել օրենքում։ Դա բավականին լուրջ ու երկար պայքար էր, նույնիսկ հարձակում եղավ Ազգային ժողովի վրա, որն այդ օրենքը չէր ուզում փոխել։ Ի վերջո, միջազգային հանրության հետ միասին Վրաստանի  կառավարությունը նոր Ընտրական օրենսգիրք ընդունեց, արվեցին շատ կարևոր ու դրական փոփոխություններ։ Օրինակ՝ 75 տոկոս մանդատ կբաշխվի համամասնական համակարգով, միայն 25 տոկոսը՝ մեծամասնական սկզբունքով։ Դա շատ լուրջ ու մեծ առաջընթաց է, Վրաստանում պայքարը հենց դրա շուրջ էր, որովհետև նախկինում հենց  դրա շնորհիվ էր անընդհատ նույն ուժն իշխում։ Ամենակարևոր փոփոխությունը մեկ տոկոսանոց անցողիկ շեմն է։ Դա նշանակում է, որ կա մեծ հավանականություն, որ Վրաստանում կլինի բազմակուսակցական խորհրդարան։ 5 տոկոսանոց  շեմը բերեց նրան, որ այնտեղ երկկուսակցական համակարգ ձևավորվեց, իսկ այժմ այսպիսի շեմը գոնե փոքր ազդեցություն ունեցող քաղաքական ուժերին կբերի խորհրդարան։

– Ուշագրավ են նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությունները, ով ասել է, որ պատրաստ է երկու տարով ստանձնել Վրաստանի վարչապետի պաշտոնը, եթե ընդդիմությունը հաղթանակ տանի։ Ի՞նչ սցենարներ են հնարավոր։

– Պարզ է, որ Սաակաշվիլին շատ  կարևոր ու լուրջ ֆիգուր է։ Նա լուրջ ազդեցություն ունի ոչ միայն Վրաստանում, այլև հետխորհրդային տարածքում։ Պարզ է նաև, որ Վրաստանում նրա հայտնվելը շատ բան կարող է փոխել։ Սաակաշվիլու դեպքում հետաքրքիր է հետևյալ փաստը՝ ունի մշտական 20-30 տոկոս թշնամի Վրաստանում, որոնք երբեք նրան ձայն չեն տա,  ու մոտավորապես այդքան էլ մշտական համակիրներ։ Իր հայտնվելը էլ ավելի կսրի պայքարը։ Եթե նախկինում Վրաստանի իշխանություններն ասում էին, որ նրան կձերբակալեն, ապա այժմ կարծես դեմ չեն, որ գա։ Համենայնդեպս՝ նկատի ունեմ մինչ այսօր արված հայտարարությունները։ Իհարկե, նրա հայտնվելը շատ կարևոր է, բայց դա գլխավորը չէ, այլ իմ թվարկած մի քանի փոփոխությունները Վրաստանի Ընտրական օրենսգրքում։ Վրաստանը շանս կունենա անցնելու բազմակուսակցական համակարգի։ Այստեղ է, որ ես կուզենամ խոսել Հայաստանի մասին։ Այն փոփոխությունները, որ նախատեսվում են անել Հայաստանի օրենսգրքում, կարող են լինել Վրաստանի օրինակով։ Պետք է հրաժարվել մեծամասնական անհեթեթ համակարգից, հուսով եմ, որ մեզ մոտ էլ այդ փոփոխությունները կկատարվեն։ Մենք ևս պետք է ան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր