PanARMENIAN.Net - Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն` տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
Արդեն 8 տարի՝ 2015 թվականից, Վիվա-ՄՏՍ-ի՝ Viva University կրթական ծրագրի շնորհիվ, Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, տարիների փորձ և հիմնարար գիտելիքներ են ստանում աշխատաշուկայում դիրքավորվելու համար: Դա կարևոր առավելություն է թե´ գործատուի, թե´ աշխատանք փնտրողի համար: Ցանկացած ոլորտում աշխատանքի անցնելու և հաջողված մասնագետ լինելու համար պահանջվում է ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման մեկնարկային հնարավորություն: Viva University («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն մասնակցության հավասար հնարավորություններ է տալիս մայրաքաղաքում և մարզերում բնակվող ուսանողներին:
Անհատական մենթորների աջակցությամբ և խորհուրդներով, երկամսյա ժամանակահատվածում, Viva University ծրագրի մասնակիցները սովորել են աշխատել տվյալների հավաքագրման, մշակման և բազաների կառավարման գործիքների հետ: Առաջադրանքներն իրականացրել են՝ օգտագործելով Microsoft SQL Server-ի (Մայքրոսոֆտ Էս-Քյու-Էլ սերվերի) գործիքակազմը: Ծանոթացել են աշխարհագրական տեղորոշման ոլորտում կիրառվող մեթոդներին և գործիքներին, Python ծրագրավորման լեզվով կատարել են ներբեռնում տարբեր վեբ-քարտեզներից:
Ուսանողները խորացրել են C# (Սի շարփ) լեզվով զուգահեռ և ասինխրոն ծրագրավորման հմտությունները, ինչպես նաև սովորել ASP.NET տեխնո...
Կարդալ ամբողջովին