Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
Կազմակերպության նպատակներն են Հայաստանում սպորտային ծրագրավորման զարգացումը, ծրագրավորման օլիմպիադաների դերի մեծացումը և մասսայականացումը` նպաստելով միջազգային մրցույթներում Հայաստանի դպրոցականների և ուսանողների արդյունքների բարելավմանը:
Նորաստեղծ ֆեդերացիան քայլեր կձեռնարկի ՀՀ ողջ տարածքում ծրագրավորման մրցույթներ կազմակերպելու, օլիմպիական ծրագրավորմամբ հետաքրքրվող ուսանողների և դպրոցականների համար ուսումնական հավաքներ անցկացնելու ուղղությամբ: Առաջնային խնդիրներից են մրցույթների համար ծրագրերի ապահովման նախագծումը և մշակումը, կայքերի պատրաստումը, ինչպես նաև սպորտային ծրագրավորման ուսումնական պլանների և ձեռնարկների պատրաստումը և տպագրումը, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը:
Ֆեդերացիան կաջակցի տարածաշրջանային, հանրապետական և միջազգային կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանը` օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի դպրոցականների և ուսանողների` ծրագրավորման միջազգային օլիմպիադաներին և հավաքներին մասնակցությանը:
Նորաստեղծ ֆեդերացիայի կանոնադրությամբ սահմանվում է, որ իր առջև դրված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիննե...
Կարդալ ամբողջովին