2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները քաղաքացու կողմից դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1,5 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,09 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։ Այս մասին տեղեկացնում է ՔԿԾ-ն։
Ստացված տեղեկության հիման վրա նույն հիմնարկի օպերատիվ բաժնի կողմից անհապաղ ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում մեկ այլ քաղաքացու կողմից դատապարտյ...