ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանն ունի այնպիսի հերոսներ, ում սխրանքի, թափված արյան շնորհիվ է հնարավոր ապահովել հայ ժողովրդի խաղաղ առավոտը:
«Մենք ցանկացած իրականության մեջ ձեռք ենք բերում արժեքներ, որոնք պետք է հասանելի լինեն ոչ միայն տվյալ բուհին, այլեւ ողջ ժողովրդին: Նման լսարանների բացում նշանակում է այդ արժեքների պատշաճ կերպով փոխանցում մեր ողջ ժողովրդին և, հատկապես, մատաղ սերնդին, որը նրանց օրինակով պետք է ոգեւորվի եւ դաստիարակվի, համապատասխան հետեւություններ անի, ձեռք բերի տարբեր հմտություններ եւ նաեւ ռազմական, որպեսզի վաղը անհրաժեշտության դեպքում ավելի բարձր մակարդակի, առանց թերությունների կարողանանք իրականացնել մեր պաշտպանությունը: ՀՀ պաշտպանական քաղաքականությունը միայն զինվորական ծառայություն չէ, դրա մի մասն են երկրի տնտեսությունը, ազգաբնակչության հայրենասիրական դաստիարակությունը, գաղափարական պատրաստության մակար...
Կարդալ ամբողջովին