«Ուրախ եմ, որ իմ գործընկերները վերադարձան ի վերջո հայամետ քաղաքականության». «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այս միտքը «ալեկոծեց» ԱԺ նիստերի դահլիճը: Սիմոնյանն այսպիսով փորձում էր գնահատել այն ելույթները, որոնք վերաբերում էին Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը:
Բոլորը տեղից սկսեցին ինչ-որ բաներ բղավել: Նրանց հանդարտության կոչ արեց ԱԺ նախագահը. «Իսկապես հնչեցրած արտահայտությունը վիրավորական է բոլորիս համար: Հայամետ քաղաքականություն թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել էին»,- ասաց նա:
«Այս դահլիճում չկա մարդ, որը ունեցել է այլ քաղաքականություն, քայ հայամետն է»,- ընդգծեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Առավել կոշտ էր «Իմ քայլից» Հրաչյա Հակոբյանի արձագանքը, թեեւ Տարոն Սիմոնյանն արդեն դահլիճում չէր:
«Ափսոսում եմ, որ այդ խմբակցությունից ընդամենը մեկ կին պատգամավոր է նստած դահլիճում, բայց հուսամ պարոն Տարոն Սիմոնյանն ինձ հիմա կլսի: Պարոն Տարոն Սիմոնյան եւ որոշ իր գործընկերներ, դուք ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք, թե որտեղից ինչ եք խոսում: Ինչքա՞ն կարելի է գալ, կանգնել այս ամբիոնում, անել...
Կարդալ ամբողջովին