Դեպի վերեւ

Արցախի խնդրի տակ մեծ գումարներ կան. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

a1plus.am06/11/2016, 8:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Արցախի խնդրի տակ մեծ գումարներ կան. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

«Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում, շատ նման էր պայմանավորված պատերազմի։ Այս խնդրի կարգավորման բոլոր միջոցներն արդեն սպառված են և արդեն դիմում են այդ միջոցին»,- այս տեսակետին է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա խորհուրդ է տալիս սրա մեղքը չբարդել բանակի վրա. «Մեղքը Սերժ Սարգսյանինն է։ Կորցված դիրքերը կարելի է հեշտությամբ հետ բերել, սակայն մեր բանակի ձեռքերը կապված են»։ Ժիրայր Սեֆիլյանի վստահեցմամբ՝ Հայաստանում «իշխող ռեժիմի» գլխավոր մտահոգությունը եղել է իշխանությունը պահպանելը և այդ խնդիրը լուծելու համար կանգ չեն առել որևէ միջոցի առաջ. «Այդ միջոցների  մեջ եղել է նաև մեր երկիրը մաս առ մաս վաճառելը։ Բոլորս այս տարիների ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես այդ մարդիկ, արտաքին գործոնը օգտագործելով, մեր երկիրը մաս- մաս վաճառել ու կարողացել են պահել իրենց իշխանությունը»։ Ազատամարտիկը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ հիմա էլ եկել է Արցախը վաճառելու հերթը. «Սերժ Սարգսյանը իր իշխանությունը երկարացնելու նպատակով շահարկում է Արցախի խնդրի լուծումը՝ դրա դիմաց մեծ խոստումներ ստանալով, դրանց մեջ գոյություն ունի նաև մեծ գումարներ»։ Ըստ Սեֆիլյանի՝ տարիներ շարունակ իշխանությունները փորձել են քարոզչական միջոցներով ժողովրդին մշակել այնպես, որ մեծամասնությունը կողմ լինի ազատագրված տարածքները զիջելուն.  «Այս ռեժիմին չի հաջողվել մեր ժողովրդին մշակել»։ Սամվել Բաբայանի վերադարձի և այնուհետ ծավալված գործընթացների մասին խոսելով` Ժիրայր Սեֆիլյանը մեկ տարօրինակ հանգամանք առանձնացրեց. «Տարօրինակ է, որ Սամվել Բաբայանի նման անձն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 473.5 475.5
EUR 534 538
RUR 7.36 7.5
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ